МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +15 °C ... +28 °C Завтра+32 °C
ԱՅՍՕՐ ԱՐՑԱԽԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ ՊԱՐԳԵՎ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է
15:00, 20.03.2013
12390 | 1

ԱՀԹ «Արարատ» հոգևոր միությունը շնորհավորում է Սրբազան Հորը ծննդյան տարեդարձի առիթով:


1954 թվականի այս օրը` մարտի 20-ին Սումգայիթ քաղաքում (Ադրբեջան) ծնվել է Արցախի թեմի առաջնորդ, Արցախյան ազատամարտիկ, հրամանատար Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

1966թ. Մարտիրոսյանների ընտանիքը տեղափոխվել է Երևան: 1971թ. ավարտել է Երևանի թիվ 132 ֆիզիկա-մաթեմատիկական թեքումով հատուկ դպրոցը: 1971-1972 թթ. սովորել է Երևանի Պոլիտեխնիկական Ինստիտուտի (Երևանի Պետական Ճարտարագիտական Համալսարան) էլեկտրա-տեխնիկական բաժնում: Այնուհետև տեղափոխվել է Երևանի Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների Մանկավարժական Ինստիտուտ (այժմ` Բրյուսովի անվան Լեզվաբանական Համալսարան), որն ավարտել է 1976 թ.:

Ինստիտուտն ավարտելուց հետո նա ռուսաց լեզու և գրականություն է դասավանդել Եղեգնուտ գյուղում, Հոկտեմբերյանի շրջան, այնուհետև զինծառայության է զորակոչվել սովետական բանակ: 1978-1980 աշխատել է Արդյունաբերության Նախարարությունում: 1980թ. ընդունվել է Սուրբ Էջմիածնի հոգևոր ճեմարան, 1984թ. գերազանց առաջադիմությամբ ավարտել է այն: 1983թ. ձեռնադրվել է սարկավագ: 1985 թ. սեպտեմբերի 8-ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա: 1987 թ. ստացել է Աստվածաբանության դոկտորի աստիճան:

1987թ. նշանակվել է Ս. Հռիփսիմե վանքի վանահայր: 1987 թ. ապրիլ ամսին ստացել է Վարդապետի, իսկ 1988 թ.` Ծայրագույն Վարդապետի աստիճան: 1988 թ. նոյեմբերին ձեռնադրվել է եպիսկոպոս: 1989թ. մարտին Պարգև եպս. Մարտիրոսյանը նշանակվել է Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ:

1999թ. մայիսի 29-ին ձեռամբ Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Պարգև Սրբազանին շնորհվել է արքության պատիվ:

Պարգև սրբազանը իր անգնահատելի մասնակցությունն է ունեցել Արցախյան գոյամարտում:


Աղբյուրը` facebook.com/sseahm



Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ - NEMESIS
наверх