![](https://mamul.am/images/pics/aysor-arcaxi-temi-ar-u7423-1.jpg)
ԱՀԹ «Արարատ» հոգևոր միությունը շնորհավորում է Սրբազան Հորը ծննդյան տարեդարձի առիթով: 1954 թվականի այս օրը` մարտի 20-ին Սումգայիթ քաղաքում (Ադրբեջան) ծնվել է Արցախի թեմի առաջնորդ, Արցախյան ազատամարտիկ, հրամանատար Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: 1966թ. Մարտիրոսյանների ընտանիքը տեղափոխվել է Երևան: 1971թ. ավարտել է Երևանի թիվ 132 ֆիզիկա-մաթեմատիկական թեքումով հատուկ դպրոցը: 1971-1972 թթ. սովորել է Երևանի Պոլիտեխնիկական Ինստիտուտի (Երևանի Պետական Ճարտարագիտական Համալսարան) էլեկտրա-տեխնիկական բաժնում: Այնուհետև տեղափոխվել է Երևանի Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների Մանկավարժական Ինստիտուտ (այժմ` Բրյուսովի անվան Լեզվաբանական Համալսարան), որն ավարտել է 1976 թ.: Ինստիտուտն ավարտելուց հետո նա ռուսաց լեզու և գրականություն է դասավանդել Եղեգնուտ գյուղում, Հոկտեմբերյանի շրջան, այնուհետև զինծառայության է զորակոչվել սովետական բանակ: 1978-1980 աշխատել է Արդյունաբերության Նախարարությունում: 1980թ. ընդունվել է Սուրբ Էջմիածնի հոգևոր ճեմարան, 1984թ. գերազանց առաջադիմությամբ ավարտել է այն: 1983թ. ձեռնադրվել է սարկավագ: 1985 թ. սեպտեմբերի 8-ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա: 1987 թ. ստացել է Աստվածաբանության դոկտորի աստիճան: 1999թ. մայիսի 29-ին ձեռամբ Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Պարգև Սրբազանին շնորհվել է արքության պատիվ: Պարգև սրբազանը իր անգնահատելի մասնակցությունն է ունեցել Արցախյան գոյամարտում: Աղբյուրը` facebook.com/sseahm |