МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +11 °C ... +18 °C Завтра+17 °C
ԱՅՍՕՐ ՄԵԾ ՊԱՀՔԻ ԱՎԱԳ ԵՐԿՈՒՇԱԲԹԻՆ Է. ՕՐՎԱ ԸՆԹԵՐՑՎԱԾՔՆԵՐԸ
13:04, 25.03.2013
3746 | 0
Մարտի 25-ը Մեծ Պահքի Ավագ երկուշաբթին է:

Աստվածաշնչյան օրվա ընթերցվածքներից են Ծննդոց Գրքի 1-ին գլխի 1-ից մինչև 3-րդ գլխի 24 համարները:

Ի սկզբանէ Աստուած ստեղծեց երկինքն ու երկիրը։ Երկիրն անձև ու անկազմ էր, խաւար էր տիրում անհունի վրայ, և Աստծու հոգին շրջում էր ջրերի վրայ։ Եւ Աստուած ասաց. «Թող լոյս լինի»: Եւ լոյս եղաւ։ Աստուած տեսաւ, որ լոյսը լաւ է, և Աստուած լոյսը բաժանեց խաւարից։ Աստուած լոյսը կոչեց ցերեկ, իսկ խաւարը կոչեց գիշեր։ Եւ եղաւ երեկոյ, և եղաւ առաւօտ՝ օր առաջին։ Աստուած ասաց. «Թող տարածութիւն առաջանայ ջրերի ﬕջև, և ջրերը թող բաժանուեն ջրերից»:

Եւ եղաւ այդպէս։ Աստուած ստեղծեց տարածութիւնը, որով Աստուած տարածութեան ներքևում եղած ջրերը անջրպետեց տարածութեան վրայ եղած ջրերից։ Աստուած տարածութիւնը կոչեց երկինք։ Աստուած տեսաւ, որ լաւ է։ Եւ եղաւ երեկոյ, և եղաւ առաւօտ՝ օր երկրորդ։ Աստուած ասաց. «Թող երկնքի տակ գտնուող ջրերը հաւաքուեն ﬕ տեղ, և երևայ ցամաքը»: Եւ եղաւ այդպէս. երկնքի տակի ջրերը հաւաքուեցին ﬕ տեղ, ու երևաց ցամաքը։ Աստուած ցամաքը կոչեց երկիր, իսկ հաւաքուած ջրերը կոչեց ծով։ Աստուած տեսաւ, որ լաւ է։ Աստուած ասաց. «Թող երկիրը իր տեսակի ու իր նմանութեան սերմը պարունակող դալար բոյս և իր տեսակի ու իր նմանութեան սերմը պարունակող, իր տեսակի ﬕրգ տուող պտղաբեր ծառ աճեցնի երկրի վրայ»:

Եւ եղաւ այդպէս. հողը ամբողջ երկրի վրայ ցանելու սերմը իր մէջ պարունակող դալար բոյս և իր տեսակի սերմը իր մէջ պարունակող, ﬕրգ տուող ծառ աճեցրեց։ Աստուած տեսաւ, որ լաւ է։ Եւ եղաւ երեկոյ, և եղաւ առաւօտ՝ օր երրորդ։ Աստուած ասաց. «Թող լուսատուներ լինեն երկնքի տարածութեան մէջ, որպէսզի լուսաւորեն երկիրը և իրարից բաժանեն ցերեկն ու գիշերը։ Դրանք թող լինեն, որպէսզի ցոյց տան տարուայ եղանակները, տօնական օրերն ու տարիները, թող լինեն, ծագեն երկնքի տարածութեան մէջ՝ երկիրը լուսաւորելու համար»: Եւ եղաւ այդպէս։ Աստուած ստեղծեց երկու ﬔծ լուսատուներ. ﬔծ լուսատուն՝ ցերեկն իշխելու, իսկ փոքր լուսատուն՝ գիշերն իշխելու համար, ինչպէս նաև աստղեր։ Աստուած դրանք դրեց երկնքի տարածութեան մէջ՝ երկիրը լուսաւորելու համար, ինչպէս նաև ցերեկուայ ու գիշերուայ վրայ իշխելու և լոյսն ու խաւարը իրարից բաժանելու համար։ Աստուած տեսաւ, որ լաւ է։ Եւ եղաւ երեկոյ, և եղաւ առաւօտ՝ օր չորրորդ։

Աստուած ասաց. «Թող ջրերն արտադրեն կենդանութեան շունչ ունեցող զեռուններ, և երկրի վրայ ու երկնքի տարածութեան մէջ թող թևաւոր թռչուններ լինեն» Եւ եղաւ այդպէս։ Աստուած ստեղծեց խոշոր կէտեր, կենդանութեան շունչ ունեցող ամէն տեսակ զեռուններ, որ արտադրեցին ջրերն ըստ տեսակների, և ամէն տեսակ թևաւոր թռչուններ՝ ըստ տեսակների։ Աստուած տեսաւ, որ լաւ է։ Աստուած օրհնեց դրանց ու ասաց. «Աճեցէ՛ք, բազմացէ՛ք և լցրէ՛ք ծովերի ջրերը, իսկ թռչունները թող բազմանան երկրի վրայ»: Եւ եղաւ երեկոյ, և եղաւ առաւօտ՝ օր հինգերորդ։ Աստուած ասաց. «Թող երկիրն արտադրի չորքոտանի կենդանիներ իրենց տեսակներով, սողուններ և գազաններ իրենց տեսակներով»: Եւ եղաւ այդպէս։ Աստուած ստեղծեց երկրի գազաններն իրենց տեսակներով, անասուններն իրենց տեսակներով և երկրի բոլոր սողուններն իրենց տեսակներով։ Աստուած տեսաւ, որ դրանք լաւ են։ Աստուած ասաց. «Մարդ ստեղծենք ﬔր կերպարանքով ու նմանութեամբ, նա թող իշխի ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի անասունների և երկրի վրայ սողացող բոլոր սողունների վրայ»: Եւ Աստուած մարդուն ստեղծեց իր պատկերով, Աստծու պատկերով ստեղծեց նրան, արու և էգ ստեղծեց նրանց։ Աստուած օրհնեց նրանց ու ասաց. «Աճեցէ՛ք, բազմացէ՛ք, լցրէ՛ք երկիրը, տիրեցէ՛ք դրան, իշխեցէ՛ք ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի բոլոր անասունների ու երկրի վրայ սողացող բոլոր սողունների վրայ»: Աստուած ասաց. «Ահա ձեզ տուեցի ողջ երկրի վրայ տարածուած սերմանելի բոլոր բոյսերի սերﬔրը և իրենց մէջ պտուղ սերմանելու սերմ պարունակող բոլոր ծառերը։ Դրանք թող ձեզ համար սնունդ լինեն, իսկ բոլոր կանաչ խոտերը երկրի բոլոր գազանների, երկնքի բոլոր թռչունների և երկրի վրայ սողացող բոլոր սողունների՝ բոլոր կենդանիների համար թող լինեն կեր»: Եւ եղաւ այդպէս։ Աստուած տեսաւ, որ այն ամէնը, ինչ ստեղծել էր, շատ լաւ է։ Եւ եղաւ երեկոյ, և եղաւ առաւօտ՝ օր վեցերորդ։
Այսպիսով Աստուած ստեղծեց երկինքն ու երկիրը և կարգաւորեց դրանք։ Աստուած վեցերորդ օրն աւարտեց արարչագործութիւնը և իր կատարած բոլոր գործերից յետոյ՝ եօթներորդ օրը, հանգստացաւ։

Աստուած օրհնեց եօթներորդ օրը և սրբագործեց այն, որովհետև այդ օրը Աստուած հանգստացաւ իր այն բոլոր գործերից, որ սկսել էր անել։ Այս է երկնքի ու երկրի արարչութեան պատմութիւնը։ Այն օրը, երբ Աստուած ստեղծեց երկինքն ու երկիրը, երկրի վրայ դեռ ոչ ﬕ տունկ չէր բուսել, դեռ ոչ ﬕ դաշտային բոյս չէր աճել, որովհետև Տէր Աստուած անձրև չէր տեղացրել երկրի վրայ, և մարդ չկար, որ մշակէր հողը, բայց աղբիւր էր բխում երկրից և ոռոգում ողջ երկիրը։ Տէր Աստուած մարդուն ստեղծեց երկրի հողից, նրա դէմքին կենդանութեան շունչ փչեց, և մարդն եղաւ կենդանի էակ։ Աստուած դրախտ տնկեց Եդեմում՝ արևելեան կողմը, և այնտեղ դրեց իր ստեղծած մարդուն։ Տէր Աստուած երկրից բուսցրեց նաև ամէն տեսակի գեղեցկատեսիլ ու հաﬔղ մրգեր տուող ծառեր, իսկ կենաց ծառը՝ բարու և չարի գիտութեան ծառը, տնկեց դրախտի մէջտեղում։ Գետ էր բխում Եդեﬕց, որպէսզի ոռոգէր դրախտը, և այնտեղից բաժանւում էր չորս ճիւղերի։ Մէկի անունը Փիսոն էր։ Նա է, որ պատում է ամբողջ Եւիլատ երկիրը, այնտեղ, ուր ոսկի կայ։ Այդ երկրի ոսկին ազնիւ է։ Այնտեղ կայ նաև սուտակ և դահանակ ակնաքարը։ Երկրորդ գետի անունը Գեհոն է։ Նա պատում է Եթովպացւոց երկիրը։ Երրորդ գետը Տիգրիսն է։ Սա հոսում է դէպի Ասորեստան։ Չորրորդ գետը Եփրատն է։ Տէր Աստուած իր ստեղծած մարդուն տեղաւորեց բերկրութեան դրախտում, որպէսզի սա մշակի ու պահպանի այն։ Տէր Աստուած պատուիրեց Ադաﬕն ու ասաց. «Դրախտում ամէն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու և չարի գիտութեան ծառից ﬕ՛ կերէք, որովհետև այն օրը, երբ ուտէք դրանից, մահկանացու կը դառնաք»: Տէր Աստուած ասաց. «Լաւ չէ, որ մարդը ﬕայնակ լինի։ Նրա նմանութեամբ ﬕ օգնական ստեղծենք նրա համար»:

Տէր Աստուած ստեղծեց նաև դաշտային բոլոր գազաններին, երկնքի բոլոր թռչուններին և բերեց Ադաﬕ մօտ, որ տեսնի, թէ Ադամը ինչ անուն կը տայ դրանց։ Եւ Ադաﬓ ինչ անուն որ տար ամէն ﬕ կենդանուն, այն էլ կը լինէր դրա անունը։ Ադամը բոլոր անասուններին, երկնքի բոլոր թռչուններին և դաշտային բոլոր գազաններին տուեց անուններ, բայց Ադամը չգտաւ իր նմանութիւնն ունեցող ﬕ օգնական։ Տէր Աստուած թմրութիւն բերեց Ադաﬕ վրայ, և սա քնեց։ Աստուած հանեց նրա կողոսկրերից մէկը և այդ տեղը մաշկով ծածկեց։ Տէր Աստուած Ադաﬕց վերցրած կողոսկրից կին արարեց և նրան բերեց Ադաﬕ մօտ։ Ադաﬓ ասաց. «Այժմ սա ոսկոր է իմ ոսկորներից և մարﬕն՝ իմ մարﬓից։ Թող սա կոչուի կին, որովհետև իր ամուսնուց ստեղծուեց»: Այդ իսկ պատճառով տղամարդը թողնելով իր հօրն ու մօրը՝ պէտք է ﬕանայ իր կնոջը, և երկուսը պէտք է լինեն ﬕ մարﬕն։ Եւ երկուսն էլ՝ Ադաﬓ ու իր կինը, ﬔրկ էին ու չէին ամաչում։

Օձը երկրի վրայ Աստծու ստեղծած բոլոր գազաններից աւելի խորամանկ էր։ Օձն ասաց կնոջը. «Ինչո՞ւ Աստուած ասաց, թէ դրախտում գտնուող բոլոր ծառերի պտուղներից չէք կարող ուտել»: Կինն ասաց օձին. «Դրախտի ծառերի պտուղներից կարող ենք ուտել։ Սակայն դրախտի մէջտեղի ծառի պտղի համար Աստուած ասաց. «Դրանից չուտէք և չմօտենաք, որպէսզի չﬔռնէք»: Օձն ասաց կնոջը. «Չէք մահանայ, որովհետև Աստուած գիտէր, որ այն օրը, երբ դրանից ուտէք, կը բացուեն ձեր աչքերը, և դուք կը լինէք աստուածների նման՝ կ’իմանաք բարին ու չարը»: Կինը տեսաւ, որ ծառի պտուղը լաւ է ուտելու համար, ակնահաճոյ է և գրաւիչ՝ ըմբռնելու համար։ Նա առաւ նրա պտղից, կերաւ և տուեց իր մօտ կանգնած ամուսնուն, և նրանք կերան։ Երկուսի աչքերն էլ բացուեցին, և նրանք հասկացան, որ ﬔրկ են։ Նրանք թզենու տերևներն իրար կարեցին և իրենց համար գոգնոց շինեցին։ Երեկոյեան նրանք լսեցին Տէր Աստծու՝ դրախտում շրջագայելու ոտնաձայնը, և Ադաﬓ ու իր կինը Տէր Աստծուց թաքնուեցին դրախտի ծառերի մէջ։ Տէր Աստուած կանչեց Ադաﬕն ու ասաց նրան. «Ո՞ւր ես»: Ադամը պատասխանեց. «Լսեցի քո ձայնն այստեղ՝ դրախտում, ամաչեցի, որովհետև ﬔրկ էի, և թաքնուեցի»: Աստուած ասաց նրան. «Ո՞վ յայտնեց քեզ, թէ ﬔրկ ես։ Արդեօք կերա՞ր այն ծառի պտղից, որից պատուիրել էի, որ չուտես»: Ադաﬓ ասաց. «Այս կինը, որ տուեցիր ինձ, նա՛ տուեց ինձ ծառի պտղից, և ես կերայ»:

Տէր Աստուած ասաց կնոջը. «Այդ ի՞նչ ես արել»: Կինն ասաց. «Օձը խաբեց ինձ, և ես կերայ»: Տէր Աստուած ասաց օձին. «Քանի որ այդ բանն արեցիր, անիծեալ լինես երկրի բոլոր անասունների ու գազանների մէջ։ Քո լանջի ու որովայնի վրայ սողաս, ողջ կեանքումդ հող ուտես։ Թշնամութիւն պիտի դնեմ քո և այդ կնոջ ﬕջև, քո սերնդի ու նրա սերնդի ﬕջև։ Նա պիտի ջախջախի քո գլուխը, իսկ դու պիտի խայթես նրա գարշապարը»: Իսկ կնոջն ասաց. «Պիտի անչափ բազմացնեմ քո ցաւերն ու քո հառաչանքները։ Ցաւերով երեխաներ պիտի ծնես, քո ամուսնուն պիտի ենթարկուես, և նա պիտի իշխի քեզ վրայ»: Աստուած Ադաﬕն ասաց. «Քանի որ անսացիր քո կնոջ ձայնին և կերար այն ծառի պտղից, որի՛ց ﬕայն քեզ պատուիրեցի չուտել, բայց կերար դրանից, թող անիծեալ լինի երկիրը քո արածի պատճառով։ Տանջանքով հայթայթես քո սնունդը քո կեանքի բոլոր օրերին։ Փուշ ու տատասկ թող աճեցնի քեզ համար երկիրը, և դու դաշտային բոյսերով սնուես։ Քո երեսի քրտինքով ուտես հացդ ﬕնչև հող դառնալդ, որից ստեղծուեցիր, որովհետև հող էիր և հող էլ կը դառնաս»: Եւ Ադաﬓ իր կնոջ անունը դրեց Կեանք, որովհետև նա է բոլոր մարդկանց նախամայրը։ Տէր Աստուած Ադաﬕ ու նրա կնոջ համար կաշուից զգեստներ պատրաստեց և հագցրեց նրանց։ Տէր Աստուած ասաց. «Ահա Ադամը դարձաւ ﬔզ նման մէկը, նա գիտի բարին և չարը։ Արդ, գուցէ նա ձեռքը ﬔկնի, քաղի կենաց ծառից, ուտի և անմահ դառնայ»:

Եւ Տէր Աստուած արտաքսեց նրան բերկրութեան դրախտից, որպէսզի նա մշակի այն հողը, որից ստեղծուել էր։ Աստուած դուրս հանեց Ադաﬕն, բնակեցրեց բերկրութեան դրախտի դիմաց և հրամայեց քերովբէներին ու բոցեղէն սրին շուրջանակի հսկել դէպի կենաց ծառը տանող ճանապարհները։

Աղբյուրը` facebook.com/sseahm
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ - NEMESIS
наверх