Հայոց բանակի ստեղծման 26-ամյակի կապակցությամբ Ավանդական բժշկության համալսարանը շնորհավորում է զօր ու գիշեր խրամատներում ծառայող զինվորներին, սպաներին, գեներալներին ու բոլոր-բոլոր նրանց, ովքեր եղել են ու այսօր էլ մեր հայրենիքի հենասյունն ու պաշտպանն են: Այսօր, մեր հաղթանակած Բանակի օրը, մենք պարտավոր ենք հիշել բոլոր այն հերոսներին, ովքեր Արցախի և Հայաստանի սահմանների պաշտպանությունն իրականացրին իրենց կյանքի գնով: Քաջարի՛ հայորդիներ, դուք միշտ կմնաք մեր սրտերում ու հիշողություններում: Փա՜ռք Ձեզ, հավերժ փառք… |