МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +12 °C ... +20 °C Завтра+18 °C
Ավանդական բժշկության համալսարանի շնորհավորական ուղերձը` Կանանց միջազգային տոնի առթիվ
11:37, 08.03.2018
6299 | 0

Սիրելի՛ կանայք, մայրեր, քույրեր,
Ավանդական բժշկության համալսարանը սրտանց շնորհավորում է Ձեզ գարնանային այս գեղեցիկ տոնի՝ մարտի 8-ի կապակցությամբ։ Անսպառ բարությամբ, տարատեսակ դժվարություններին դիմակայելու և դրանք հաղթահարելու ունակությամբ, անհատնում լավատեսությամբ դուք հանդիսանում եք հայ ընտանիքի հենասյունը: Սիրելի՛ մայրեր, քույրեր, Ձեր ա՛յս հատկությունների ու ջանքերի շնորհիվ են պահպանվում մեր ազգային լավագույն ավանդույթները: Ձեր անսահման նվիրվածությունն առ ընտանիք՝ հիմքն է հայ օջախի ամրության, որով այդքա՜ն հպարտանում են հայերն ամբողջ աշխարհում: Ձեր անզուգական կամքի, սիրո ու համառության շնորհիվ է, որ դաստիարակվում է առողջ մտքով և հոգով սերունդ:
Նորից ու նորից շնորհավորելով տոնի կապակցությամբ` մաղթում ենք անսպառ սեր ու ջերմություն, անսասան ուժ և կամք՝ շարունակելու ձեր վսեմ գործն ու սուրբ առաքելությունը:


Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Ավանդական բժշկության համալսարան/University of Traditional Medicine
11:13, 05.10.2018
11261 | 0
10:52, 28.05.2018
13042 | 0
наверх