МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +16 °C ... +30 °C Завтра+27 °C
«Ես եմ իմ քաղաքի զբոսավարը» երիտասարդ կամավորները ստացան հավաստագրեր
00:32, 20.05.2018
2239 | 0

«Թանգարանային գիշեր» ծրագրով միջոցառումների ժամանակ Երևան քաղաքի պատմության թանգարանում ամփոփվել է ամիսներ առաջ մեկնարկած «Ես եմ իմ քաղաքի զբոսավարը» երիտասարդ կամավորների ծրագիրը:

Հանդիսավոր արարողության ընթացքում երիտասարդ զբոսավարներն արժանացել են հավաստագրերի: Ծրագիրն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի նախաձեռնությամբ՝ «Հայ զբոսավարների գիլդիա» հասարակական կազմակերպության հետ համատեղ:
Շնորհակալություն հայտնելով բոլորին եռամսյա դասընթացներին մասնակցելու համար՝ Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը նշել է. «Հավաստագրերի հանձման այս արարողությունը խորհրդանշական է, քանի որ դուք ծրագրի առաջին շրջանավարտներն եք: Տուրիզմի բաժնի այս նախաձեռնությունը լինելու է շարունակական, և դեռ շատ երիտասարդներ հնարավորություն կունենան անցնելու այս ճանապարհով: Ձեզ մաղթում եմ, որպեսզի միշտ լինեք քաղաքի կողքին, սիրեք Երևանը, մոտ ապագայում շատ արագ իրացվեք և ձեր ուրույն տեղը գտնեք զբոսաշրջության մեծ ոլորտում՝ արդյունավետորեն կիրառելով ստացված գիտելիքները, քանի որ, վստահ եմ, որ ձեզնից յուրաքանչյուրն արդեն իսկ պատրաստ է դառնալու մեր մայրաքաղաքի զբոսավարը» :
Նշենք, որ ծրագրի ավելի քան 150 դիմորդներից ընտրվել են լավագույն 30-ը, ովքեր սովորում են զբոսաշրջության ոլորտում կամ հետաքրքրված են դրանով: Ծրագրի ընթացքում նրանք ուսումնասիրել են էքսկուրսավարի վարպետությունը, ծանոթացել այդ մասնագիտությանը, առանձնահատկություններին և վարվեցողության կանոններին, ինչպես նաև Երևանի պատմությանը, ճարտարապետությանը, հնագիտական հուշարձաններին, այցելել մի շարք թանգարաններ և զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող վայրեր: Հիմա արդեն նրանք պատրաստ են ամբողջությամբ ներկայացնելու մեր մայրաքաղաքը աշխարհի տարբեր երկրներից Երևան ժամանող զբոսաշրջիկներին:

Автор: Yerevan info
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Yerevan info
наверх