МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +8 °C ... +20 °C Завтра+21 °C
Իշխան Խաչատրյան. «Հարգե՛ք գյուղացու վաստակը»
17:36, 05.07.2018
5404 | 0
«Անընդունելի եմ համարում նման վերաբերմունքը գյուղացու աշխատանքի հանդեպ: ՀՀ բնակլիմայական պայմաններում գյուղատնտեսությունն ունի բարձր ռիսկայնություն: Երկրում գյուղատնտեսական եռուն շրջանն է:
Ներկայումս գյուղատնտեսության ոլորտում առկա հիմնախնդիրների շարքում իր առանցքային դերն ունի Հանրապետության մի շարք համայնքներում ոռոգման ջրի բացակայությունը, մասնավորապես՝ Վեդի, Վանաշեն, Սիսավան, Ոսկետափ և մի շարք այլ համայնքներում: Սակայն ոռոգման ջրի հիմնախնդիրը պայմանավորված է ոչ թե ջրային ռեսուրսների սակավությամբ, այլ ջրային համակարգի պատասխանատուների ՝ գյուղացիների հանդեպ անբարեխիղճ վերաբերմունքով:
Ոռոգման ջրի բացակայության պատճառով, նշված համայնքներում գյուղացիները սպասված բերքի ահռելի կորուստներ են ունեցել:
29.06.18թ-ին նշված համայնքների բնակիչների հետ հանդիպումից հետո, հեռախոսազրույց եմ ունեցել ՛՛Ջրային պետական կոմիտեի՛՛ ժամանակավոր պաշտոնակատարի հետ, որից հետո խնդիրը լուծվեց, որը տևեց ընդամենը հաշված օրեր:
Եվ երեկվանից կրկին, ոռոգման ջրի քանակը կտրուկ նվազեց:
Իմ մտահոգությունն եմ ուզում հայտնել գյուղի և գյուղացու առջև ծառացած խնդրի վերաբերյալ, և հրավիրում եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուշադրությունը այս խնդրի վերաբերյալ»:
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ Հայաստան
наверх