«Անընդունելի եմ համարում նման վերաբերմունքը գյուղացու աշխատանքի հանդեպ: ՀՀ բնակլիմայական պայմաններում գյուղատնտեսությունն ունի բարձր ռիսկայնություն: Երկրում գյուղատնտեսական եռուն շրջանն է: Ներկայումս գյուղատնտեսության ոլորտում առկա հիմնախնդիրների շարքում իր առանցքային դերն ունի Հանրապետության մի շարք համայնքներում ոռոգման ջրի բացակայությունը, մասնավորապես՝ Վեդի, Վանաշեն, Սիսավան, Ոսկետափ և մի շարք այլ համայնքներում: Սակայն ոռոգման ջրի հիմնախնդիրը պայմանավորված է ոչ թե ջրային ռեսուրսների սակավությամբ, այլ ջրային համակարգի պատասխանատուների ՝ գյուղացիների հանդեպ անբարեխիղճ վերաբերմունքով: Ոռոգման ջրի բացակայության պատճառով, նշված համայնքներում գյուղացիները սպասված բերքի ահռելի կորուստներ են ունեցել: 29.06.18թ-ին նշված համայնքների բնակիչների հետ հանդիպումից հետո, հեռախոսազրույց եմ ունեցել ՛՛Ջրային պետական կոմիտեի՛՛ ժամանակավոր պաշտոնակատարի հետ, որից հետո խնդիրը լուծվեց, որը տևեց ընդամենը հաշված օրեր: Եվ երեկվանից կրկին, ոռոգման ջրի քանակը կտրուկ նվազեց: Իմ մտահոգությունն եմ ուզում հայտնել գյուղի և գյուղացու առջև ծառացած խնդրի վերաբերյալ, և հրավիրում եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուշադրությունը այս խնդրի վերաբերյալ»: |