МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +18 °C Завтра+19 °C
ԻՆՉԻ՞ ՍԵՐԺԸ ՓՈԽԵԼ ՏՎԵՑ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
12:43, 03.08.2018
3534 | 0

Համարյա ցանկացած երկրում զինված ուժերը հանդիսանում են իշխանությունների հուսալի հենարանը: Թե ի՞նչ ձևով Քոչարյանը պահպանեց սեփական իշխանությունը ու ապահովեց Սերժի համար նախագահականի աթոռը, մենք տեսանք 2008 թվականի մարտի 1 - ին, երբ հայտարարեց արտակարգ իրավիճակ ու զորքեր կանչելով դեսից - դենից՝ ցրել տվեց լևոնական խուժանաթը ու ամեն բան հլը չսկսած՝ ավարտվեց: Էկավ Սերժը ու երկրորդ ժամկետի ընթացքում խնամքով կազմակերպեց իրա իշխանափոխությունը, բայց որպեսզի կասկածի տակ չդներ էդ իշխանափոխության ըսենց կոչված ՝՝դեմոկրատական՝՝ բնույթը, Սերժը ստիպված պտի սահմանադրությամբ հստակեցներ բանակի՝ զինված ուժերի տեղն ու դերը: Ու հիմա կասկածողներ չպտի ըլնեն, որ եթե նիկոլական շարժումը անկախ ըլներ Սերժից, ապա էդ շարժումը տեղի կունենար ոչ թե 2018 թվականի ապրիլին, այլ հենց՝ 2015 թվականի դեկտեմբերին, կամ առավելագույնը՝ 2016 թվականի գարնանը, այսինքն էն ժամանակ, երբ արդեն փոխված Սահմանադրությամբ բանակը այսուհետ իրավունք չուներ մասնակցել փողոցային պայքարին: Բայց ո՛չ 2015 թվականի վերջին, ո՛չ 2016, ո՛չ 2017 թվականներին, երբ արդեն փոխվել էր բանակի կարգավիճակի մասին Սահմանադրության կետը, որով բանակը չեզոքություն էր պահպանում, էդ ժամանակ փողոցային նիկոլական շարժումներ տեղի չունեցան: Սա տրամաբանական շղթայում փաստումա ևս մի բան, որ անկախ ընդդիմություն որպես այդպիսին, Հայաստանում գոյություն չունի: Հայաստանում Սերժն էր որոշում, թե ով ու ինչքանով պտի ըլնի ընդդիմություն: Այլապես ստացվումա, որ Սերժը սահմանադրությունը փոխեց ի հեճուկս իրա սեփական շահերի, երբ արդեն արտակարգ դրության հայտարարելը անհնար բան կլներ սեփական իշխանության պահպանման առոմով: Իսկ Սերժը երբե՛ք դեմ չի գնացել սեփական շահերին ու սիրելա իշխանությունը: Բանակին հրաման տալը պտի ընդամենը կրկներ 2008 թվականի մարտի 1 - ը: Ամբոխը, առանց հասկանալու նորից կտար մի քանի զոհ ու կցրվեր տներով: Տանգերի, հետևակի մարտական մեքենաների, մարտական փամփուշտներով լիցքավորված ավտոմատավորների դեմ եզրաքարին սրված արմատուրեքով, քարերով կամ մոլոտովյան կոկտեյլներով՝ բենզինի շշերով, երկար չես ՝՝պայքարի՝՝:

Սերժի կողմից սեփական իշխանափոխության ծրագրերից անտեղյակ մարդու համար Սերժը մենակ իրա կողմից փոխել տված Սահմանադրությամբ այդպիսով հանդիսանումա կատարյալ ՝՝դեմոկրատ՝՝, ինչը ի դեպ, հաջողվեց ի լուր աշխարհի ցույց տալ: Ավելին, հաստատվեց էն փաստը, որ Սերժը իշխանության էկավ՝ հաստատելով ու ընդունելով Քոչարյանի մարտիմեկյան միջոցառումը, հետևաբար, Սերժը ոչ միայն դեմոկրատա, այլև օրինականության ջատագովա: Քոչարյանի ժամանակ գործող 2005 թվականի քոչարյանական խմբագրության Սահմանադրությամբ բանակը սահմանադրական կարգի պահպանման համար գտնվում էր նախագահի՝ Քոչարյանի լիակատար տիրապետման, տնօրինման, օգտագործման ներքո:

Այնինչ, 2015 թվականի սերժական խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության մեջ հստակ սահմանվածա, որ.

՝՝Հոդված 14. Զինված ուժերը և պաշտպանությունը

2. Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՒՄ ՊԱՀՊԱՆՈՒՄ ԵՆ ՉԵԶՈՔՈՒԹՅՈՒՆ և քաղաքացիական վերահսկողության ներքո են՝՝:

Նիկոլի հետ նախապես համաձայնեցված, պայմանավորված, Արմենիա Մարիոթ հյուրանոցում տեղի ունեցած ըսենց կոչված ՝՝բանակցությունների՝՝ ժամանակ, երբ Սերժը հայտարարեց. «Դուք դասեր չեք քաղել «Մարտի մեկից» - ը, ըտեղ ինքը ընդամենը գովազդեց իրա ու իրա կողմից փոխել տված Սահմանադրության դեմոկրատական բնույթը: Ու էդ հայտարարության մեջ Սերժը բնավ չհանձնեց Քոչարյանին, հակառակը՝ ամրապնդեց Քոչարյանի կողմից իրա ժամանակ գործող սահմանադրությամբ սահմանադրական կարգը պաշտպանելու գործողությունների իրավաչափությունը: Այսինքն, Սերժը հանուն ի լուր աշխարհի իրա դեմոկրատ ու օրինականության ջատագով ներկայանալու, հայտարարեց, որ Քոչարյանի ժամանակ գործում էր իրա ժամանակի Սահմանադրությունը, իսկ իրա՝ Սերժի ժամանակ արդեն գործումա ՝՝բարեփոխված՝՝ Սահմանադրությունը, հետևաբար, իրանց՝ էրկուսի գործողություններն էլ օրենքի ու իրավունքի տեսանկյունից հանդիսացել են օրինական ու ինքը Քոչարյանից հետո էկելա իշխանության լրիվ օրինական ճանապարհով, որի դեմ Նիկոլից ծպուտ դուրս չէկավ...



Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


Շվեդիա, Էնշոփինգ



03.08.2018

Автор: Stepan Abrahamyan
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Stepan Abrahamyan
10:01, 16.09.2018
4880 | 0
21:17, 02.09.2018
5096 | 0
02:00, 31.08.2018
4856 | 0
14:05, 29.08.2018
5375 | 0
12:09, 28.08.2018
5123 | 0
12:06, 28.08.2018
5140 | 0
11:35, 17.08.2018
5454 | 0
наверх