МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +11 °C ... +22 °C Завтра+21 °C
Հակաեկեղեցականների զառանցանքները շարունակվում են
13:18, 06.08.2018
3837 | 1

Հիշո՞ւմ եք մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի հայտնի «Կիկոսի մահը» ստեղծագործությունը, որտեղ տան անդամները սգում էին Կիկոսի մահը, որը բարձրացել էր ծառը և ընկել ջրհորը ու երբ հարցնում են, թե ով է այդ Կիկոսը, տանտիրոջ աղջիկը պատասխանում է, որ ենթադրենք հիմի որ ես մարդի գնամ ու մի որդի ունենամ, անունն էլ դնենք Կիկոս, Կիկոսը գա էս ծառին բարձրանա ու վեր ընկնի, քարովը դիպչի մեռնի...
- Վա՛յ, Կիկոս ջան, վա՜յ...
Երևի մեր հանճարեղ բանաստեղծի մտքով անգամ չէր անցնի, որ այս սցենարը կարող է կիրառվել ցույցերի ժամանակ՝ այն էլ Կաթողիկոսի և ողջ եկեղեցու դեմ կազմակերպված ցույցի: Պատկերացնո՞ւմ եք այս մարդիկ մեկին մեկ կրկնել են Կիկոսի պատմությունը, ու դեռ ուզում էի այս տողերը գրելուց գոնե մի փոքր շեղումներ գտնել, բայց չստացվեց՝ չհաշված նրան, որ երբ ցույցի ամենաթեժ պահին վերջանում են միկրոֆոնի մարտկոցների լիցքավորումը ու այդ պահին ցույցն ընդմիջվում է աղոթքով: Մինչև էլեմենտները լիցքավորվեն, մի հատ աղոթենք տարբերակով: Այս աղանդավորներն այնքան գոռացին վա՜յ, Կիկոս ջան, որ արդեն հոգնացրեցին հասարակությանը, ի դեպ Կիկոսից բացի, առանձնապես ֆանտաստիկ պարզաբանումներով հանդես եկավ նախկին Հայր Կորյունը՝ Արմեն Առաքելյանը: Վերջինս Գալուստ Սահակյանին 10-0 արեց՝ հայտարարելով, թե ինքը չի ասել, որ Սուրբ Հոգին սպանել է սպարապետ Վազգեն Սարգսյանին, այլ ուշադրություն՝ ասել է ոչնչացրել է: Մոտավորապես Գալուստի նման ՝ գաղտնի բառը դա թաքուն բառը չէ: Ավելի լավ է այս մարդիկ ընդհանրապես խուսափեին որևէ բացատրություններ տալուց, որովհետև ոճրագործության մեջ խառնել Սուրբ Հոգուն դեռ մի բան էլ Սուրբ Գրքից մեջբերումներ անել, առնվազն մտքի ամբավարարվածություն է:

Կարեն Շահվերդյան

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Արամ Նիկողոսյան
23:47, 26.08.2018
5189 | 0
наверх