Ավետարանը վկայում է, որ Քրիստոս իշխանություն տվեց իր աշակերտներին մեղքերին թողություն տալու, բժշկելու և մկրտելու: Շատ կարևոր փաստ է, իշխանություն տրվեց բացառապես ձեռնադրությամբ և միայն առաքյալներին: Ոմանք հիշում են Պողոս առաքյալին և մատնացույց անում, թե ինչպես Պողոսը տեսիլք տեսավ ու տեսիլքով դարձավ առաքյալ, սակայն Գործ Առաքելոցի տվյալ հատվածը ուշադիր և մինչև վերջ կարդալու դեպքում, տեսնում ենք, որ Պողոսը ձեռնադրվեց Անանիա առաքյալի կողմից: Բոլոր աղանդների հիմնադիրները «տեսիլքով» են ստանում իրենց «կոչումն» ու «իշխանությունը» ի տարբերություն ավետարանական վերոհիշյալ սկզբունքի, հանդես գալով պարզապես ինքնակոչ քարոզիչներ, ովքեր ոչ մի իշխանություն էլ չեն ստացել, ինչը պահանջում է ուղղափառ դավանանքը: Սա արդեն լուրջ պատճառ է նրանց աղանդ համարելու: |