Մարզում ինտենսիվ այգեգործության պոտենցիալի ուսումնասիրության նպատակով Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը և Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր շրջայց կատարեցին Նոր Գեղի և Նոր Արտամետ համայնքների այգիներում և ջերմոցային տնտեսություններում: Ջերմոցային տնտեսություններում հիդրոպոնիկ եղանակով աճեցվում է լոլիկ, վարունգ և ելակ, այգիներում՝ խնձոր: Դեպի խնձորի այգիներ այցի ընթացքում այգեգործները ներկայացրին իրավիճակը, հնարավորությունները, խնդիրներն ու մարտահրավերները: « , , Ոռոգման ջրի հետ կապված խնդրին ես ծանոթ եմ. դա պայմանավորված է ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում առկա թերացումներով: Վստահեցնում եմ, որ հաջորդ տարի խնդիրը վերջնականապես լուծված կլինի, , , - ասաց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: Նախարար Արթուր Խաչատրյանն այգեգործներին տրամադրեց անմիջական խորհրդատվություն գյուղատնտեսության ոլորտում առկա ֆինանսական հնարավորությունների, նոր տեխնոլոգիաների՝ մասնավորապես կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման և արդյունավետության մասին: Մինչև 2025թ. ինտենսիվ գյուղատնտեսության ոլորտում հասանելի կլինեն նոր ծրագրեր, որոնցով հնարավորություն կլինի ստանալ ֆինանսական միջոցներ` ցածր տոկոսադրույքներով և պետության կողմից` բարձր սուբսիդավորմամբ: http://kotayk.mtad.am/news/item |