MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +12 °C ... +21 °C Tomorrow:+22 °C
Մարզում ինտենսիվ այգեգործության պոտենցիալի ուսումնասիրության նպատակով շրջայց համայնքներում
22:01, 08.08.2018
3327 | 0
Մարզում ինտենսիվ այգեգործության պոտենցիալի ուսումնասիրության նպատակով Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը և Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր շրջայց կատարեցին Նոր Գեղի և Նոր Արտամետ համայնքների այգիներում և ջերմոցային տնտեսություններում:
Ջերմոցային տնտեսություններում հիդրոպոնիկ եղանակով աճեցվում է լոլիկ, վարունգ և ելակ, այգիներում՝ խնձոր:
Դեպի խնձորի այգիներ այցի ընթացքում այգեգործները ներկայացրին իրավիճակը, հնարավորությունները, խնդիրներն ու մարտահրավերները: «
, , Ոռոգման ջրի հետ կապված խնդրին ես ծանոթ եմ. դա պայմանավորված է ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում առկա թերացումներով: Վստահեցնում եմ, որ հաջորդ տարի խնդիրը վերջնականապես լուծված կլինի, , , - ասաց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:
Նախարար Արթուր Խաչատրյանն այգեգործներին տրամադրեց անմիջական խորհրդատվություն գյուղատնտեսության ոլորտում առկա ֆինանսական հնարավորությունների, նոր տեխնոլոգիաների՝ մասնավորապես կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման և արդյունավետության մասին: Մինչև 2025թ. ինտենսիվ գյուղատնտեսության ոլորտում հասանելի կլինեն
նոր ծրագրեր, որոնցով հնարավորություն կլինի ստանալ ֆինանսական միջոցներ` ցածր տոկոսադրույքներով և պետության կողմից` բարձր սուբսիդավորմամբ:

http://kotayk.mtad.am/news/item
The article published in the Spokesperson project.
Share with friends
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4937 | 0
to top