МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Завтра+29 °C
ԿԱՐԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
14:49, 28.08.2018
4968 | 0
Կարեն Գևորգի Շահինյան
Ծնվել է 07․05․1997 Աբովյան
Զոհվել է 25․09․2015 Արցախ
Կենսագրություն
Կարեն Գևորգի Շահինյանը ծնվել է մայիսի 7-ին Աբովյան քաղաքում։
1997 նոյեմբերին, երբ լրացել էր Կարենի 6 ամսականը, տեղափոխվել են Գյումրի, բնակվել Գյումրիի Կապս գյուղում, որի միջնակարգ դպրոցում է սովորում մինչև 4-րդ դասարան, նորից վերադառնում են Աբովյան։ Կարենը հաճախում է Նիկոլայ Վանյանի անվան, թիվ 5-րդ դպրոցը: Ընտանիքին նվիրված ու աշխատասեր Կարենը 8-րդ դասարանից անցնում է աշխատանքի։ Աշխատում է Աբովյանի հացի փռում, օգնում ծնողներին ամեն հարցով։ Ընկերասեր էր, հասնում էր բոլորին։ 2015 թ․ հուլիսի 28-ին զորակոչվում է ծառայության Արցախի Բանակ։ Օգոստոսի 14-ին հանդիսավոր զինվորական երդումն է տալիս։ 2015․թ․ սեպտեմբերի 25-ին զորավարժանքի ժամանակ հակառակորդը անօդաչու թռչող սարքով ֆիքսում ու ռմբակոծության է ենթարկում զորավարժանքի տարածքը, որի հետևանքով զոհվում է Կարեն Շահինյանը (ծնված 1997թ․) և ծառայության ընկերներ ՝
Նորայր Խաչատրյանը (ծնված1995)
Հարութ Հակոբյանը (ծնված1997)
Ռոբերտ Մկրտչյանը (ծնված1995):
Կարեն Շահինյանը հետմահու Արցախի նախագահի կողմից պարգևատրվում է «Մարտական ծառայություն» մեդալով:
Ամփոփված է Աբովյանի Սարալանջում։
2016թ. դեկտեմբերի 21-ին դպրոցի «ՆԶՊ և անվտանգ կենսագործունեություն» առարկայի կաբինետն անվանակոչվեց դպրոցի նախկին շրջանավարտ, զոհված զինծառայող Կարեն Գևորգի Շահինյանի անունով:
Հավերժ փ'առք հերոսներին
Կենսագրությունը ու լուսանկարները տրամադրեց հերոսի հայրը՝ Գևորգ Շահինյանը
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Սուրեն Վուրգի Ոսկանյան
19:14, 18.05.2019
5130 | 0
20:31, 24.04.2019
6086 | 0
14:49, 28.08.2018
4968 | 0
12:23, 22.08.2018
9107 | 0
наверх