МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Завтра+29 °C
Ազատամարտի ու ապրիլյան պատերազմի հերոս Սիսիանցին
15:27, 02.06.2019
3812 | 0
Սիսական արծիվները Թալիշում
Սեդրակ Սերգեյի Ասրյան
31.07.1972 Դարպաս
04.04.2016 Թալիշ
Կենսագրություն
Սեդրակ Ասրյանը ծնվել է 1972 թվականի հուլիսի 31-ին՝ Սյունիքի մարզի Դարբաս գյուղում: Նա իր մանկությունն ու պատանեկությունը անց է կացրել հայրենի գյուղում: 1978-1988թթ-ին սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում: Դպրոցն ավարտելուց հետո սովորել է Սիսիանի ավտոդպրոցում: Սեդրակը չկարողացավ ուսումը շարունակել, երբ սկսվեց Արցախյան ազատամարտը, այդ գոյապայքարին անդամագրվող առաջին սյունեցիներից մեկը եղավ 17 ամյա Սեդրակը (Սեթոն): Նախնական հավաքների հիմնական նպատակը՝ իրենց բնակավայրերի սահմանները պաշտպանելն էր և Սեդրակը անկարող էր չմիանալ աշխարհազորայիններին: 1989 թվականին Սեդրակը կամավորականների հետ մեկնեց Ղարաբաղ պատերազմի: Առաջին անգամ զենք գործադրելու առիթն ունեցավ Մարտակերտում: 1992 թվականին կազմավորվեց Նորանկախ Հայաստանի բանակն ու Սիսիանից շատերը զորակոչվեցին բանակ: 20 ամյա Սեդրակն իր բանակային ծառայությունն սկսեց Մեղրիի տարածաշրջանի Ագարակ քաղաքում: Նա նվիրյալ զինվոր էր: Կարճ ժամանակ անց ստացավ սերժանտի, այնուհետև՝ ավագ սերժանտի կոչում և շարունակեց ծառայությունը՝ մասնակցելով Ջաբրայիլի, Զանգելանի, Կուբաթլիի և Հորադիզի ազատագրության համար մղված մարտերին: 1993 թվականին Սեդրակը գլխից ծանր վիրավորվեց: Երկար ժամանակ բուժում ստանալուց հետո, հաշմանդամության 2-րդ կարգ է ստացել: 1994 թվականին ՝ երբ կնքվեց զինադադար հաստատելու մասին համաձայնագիրը Սեդրակը վերադարձավ հայրենի գյուղ: 1992-1993 թթ-ին պարգևատրվել է ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ մեդալով 2006 թ-ին ՄԱՐՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ մեդալով 2009թ-ին ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՐԱՊԱՀ ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ 2016 թվականին Սեդրակը կրկին մեկնեց Ղարաբաղ Հայրենիք պաշտպանելու, բայց, , , Ապրիլի 3-ի գիշերը, լույս 4-ի առավոտյան Մարտակերտում ադրբեջանական կողմի ռազմական գործողությունների արդյունքում, Մարտակերտի ճանապարհին անօդաչու սարքով ռմբակոծվել է Սիսիանի ջոկատի Ուազը, որի մեջ է եղել նաև Սեդրակը իր մյուս զինակից ընկերների հետ միասին, այդ ժամանակ էլ մահացու վիրավորում է ստացել հերոս Սեդրակը: Նա հեռացավ կյանքի 43-րդ գարունը չբոլորած: Սեդրակը գնաց և անմահացավ հավերժի մահով:
Նա շատ վաղ տարիքու հեռացավ կյանքից և դեռ շատ անելիքներ ուներ իր ազգի և Հայրենիքի համար: 2016թ-ին պարգևատրվել է «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ» 2-րդ աստիճանի մեդալով: 2016թ-ին «ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ» մեդալով ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՄԵՐ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ։
Կենսագրությունը տրամադրեց հերոսի դուստրը
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Սուրեն Վուրգի Ոսկանյան
19:14, 18.05.2019
5129 | 0
20:31, 24.04.2019
6086 | 0
14:49, 28.08.2018
4968 | 0
12:23, 22.08.2018
9107 | 0
наверх