МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +11 °C ... +18 °C Завтра+18 °C
Ապրոքսիմացիա
11:45, 04.10.2018
4973 | 0

Քանի տարիքս առաջանում է,

Եղած-չեղածս մահն է մոտարկում,
Իմ չարքաշ կյանքից, մեկ է, հանում է
Ունայնությունը՝ այն չի դիտարկում։
Այս ընտրությունից ես զարմանում եմ,
Դիպվածից դիպված ոչինչ չի փոխվում,
Եթե խաշխաշից ընդարմանում եմ,
Ապա նույն տեղից ինչպես եմ պոկվում։
Ինչ պատահական թվեր կան շարքում,
Երկանիշներս բացարձակ շատ են,
Քանի կին պիտի սիրեի կյանքում,
Որ ուրիշները էլ անձս չատեն։
Առավել հայտնի և ավելի պարզ,
Ակներև էլ ի՞նչ աննենգություն կա,
Մեծքունս թե գա, ես էլ եմ համհարզ,
Ասում են մահը կույս է ակամա։
Հարկադրաբար թե մահին փարվեմ,
Որ արքունիքում միասին բանենք,
Չստացված կյանք էր, էլ ինչու՞ լարվեմ,
Բեր, բազմաթիվից այս մեկն էլ հանեմ։

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Արմեն Ալավերդյան
22:25, 01.12.2022
962 | 0
13:52, 29.01.2022
1773 | 0
10:11, 21.01.2022
1613 | 0
наверх