МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +11 °C ... +18 °C Завтра+18 °C
Այն մասին, թե ով և ինչու է հորինել քրիստոնեական օրացույցի «1 թվական»-ը
11:54, 04.10.2018
5818 | 0

Սա Հիսուս Նազովրեցու ծննդյան առասպելի պաշտոնական տարեթիվն է, որն ընտրել է Դիոնիսոս Փոքր կամ Խոնարհ անունով վանականը: Հռոմի Հովհան 1-ին պապի հանձնարարությամբ` նա մ.թ. 525 թվականին կազմում է Զատկական օրացույց: Դիոնիսոսը հրաժարվում է մինչև այդ գործող տարեգրությունից, որն սկսվում էր քրիստոնյաներին դաժանորեն հալածող Դիոկղետիանոս կայսրի գահակալության առաջին տարուց և առաջարկում է տարիների հաշվարկի նոր համակարգ: Նա իր կազմած ժամանակագրությունը հիմնավորում է Ղուկասի ավետարանով, որտեղ ասվում է, թե Հիսուսը Տիբերիոս կայսեր գահակալության 15-րդ տարում 30 տարեկան է եղել, և որ նա խաչվել է հրեական Զատիկի նախօրեին: Օգտագործելով Զատիկի ամսաթվի հաշվարկման արդեն իսկ գոյություն ունեցող մեթոդը` նա որոշել է, որ Հիսուս Քրիստոսի հարությունը տեղի է ունեցել նրա ծննդյան 31-րդ տարվա մարտի 25-ին, ինչը հակասում է Մատթեոսի վկայությանը:

Ի դեպ` այդ ժամանակներում բոլոր խաբեբաները, բոլոր աճպարարներն իրենց «Քրիստոս» («Օծյալ») են հռչակել:

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Համլետ Մելիքյան
наверх