МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +16 °C ... +26 °C Завтра+25 °C
Դիլիջանի համայնքապետը դարձյալ "նժույգի վրա" է: Նրան ոչինչ չի սպառնում:
17:11, 14.02.2019
8243 | 0

Ես՝ ինչպես Հայաստանի հանրապետության յուրաքանչյուր ողջամիտ քաղաքացի, կողմ եմ այս փուլում, գործադիր մարմնում ունենալ նախկինում փորձ ձեռք բերած և աշխատասեր մարդկանց, բայց մի պայմանով, որ այդ մարդիկ չպետք է ներգրավված լինեն կոռուպցիոն պատմությունների և աներևակայելի մեծ չափերի հասնող թալանի մեջ: Այս պարագայում մնում է կարծել, որ Նիկոլ Փաշինյանը կամ իրականում հեղափոխություն չի արել, այլ միայն կադրերի տեղափոխություն է եղել, կամ Նիկոլ Փաշինյանը լինելով միայնակ այլ տարբերակ չունի քան թալանչիներին «երկրորդ հնարավորություն» տալը և իրենց տեղերում թողնելը:

Նյութիս հիմքում ընկած է Դիլիջան համայնքի տխրահռչակ համայնքապետ Արմեն Սանթրոսյանի մտերիմների կողմից տարածվող տեղեկությունները, թե նա 15 տարի քաղաքը կեղեքելուց ու մարսելուց հետո պատրաստվում է հաջորդ ընտրություններին և վստահ է, որ ունի վարչապետի թույլտվությունը ևս մի քանի տարի աշխատելու և «սխալները ուղղելու» համար:

Հիմա եղե՞լ է հեղափոխություն, թե՞ ոչ: Մի՞թե նոր Հայաստանում պետական պաշտոն զբաղեցնելու համար դարձյալ պետք է հովանավոր, թիկունք, «դաբրո»:

Автор: Լրահոս
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Լրահոս
17:48, 26.10.2021
2577 | 0
наверх