Երևանում անցկացվող բասկետբոլի ԵԱՏՄ գավաթի չեմպիոն հռչակվեց Հայաստանը ներկայացնող «Ուրարտու Վիվառոն» ։ Մեր թիմը մրցաշարի 3-րդ խաղում 92։72 հաշվով փայլուն հաղթանակի հասավ Ռուսաստանը ներկայացնող «Արսենալ Տուլայի» նկատմամբ և նվաճեց չեմպիոնի կոչումը։ Երկրորդ տեղը զբաղեցրեց Ղազախստանը ներկայացնող «Բարսի Ատիրաու» ակումբը, իսկ լավագույն եռյակը եզրափակեց Ռուսաստանի ներկայացուցիչ Տուլայի «Արսենալը»: Բելառուսական «Բորիսֆեն» ակումբը արժանացավ սփոփիչ երրորդ հորիզոնականի: |