Ծաղիկները կարևոր տեղ են գրավում բոլոր ազգերի մշակույթներում, միֆերում ու լեգենդներում: Շատ հետաքրքիր պատմություններ կան կապված ծաղիկների հետ: Վարդի ծագման պատմությունը Ըստ լեգենդի, վարդը ծնվել է ծովային փրփուրներից՝ Աֆրոդիտե աստվածուհու հետ միաժամանակ: Սկզբում վարդը ուներ սպիտակ գույն, հետագայում, աստվածուհու արյունը կաթացել է սպիտակ վարդի վրա և այն վերափոխվել է կարմիրի: Հին ժամանակներում մարդիկ հավատում էին, որ այս ծաղիկը քաջություն է տալիս և հետևաբար շատ անգամ սաղավարտների փոխարեն մարտիկները օգտագործում էին վարդեր. Վարդի պատկերներ կարելի էր գտնել նաև զինվորների վահանների վրա, իսկ հաղթողների վրա շաղ էին տալիս վարդի թերթիկներ: Շուշանի ծագման պատմությունը Կան տարբեր պատմություններ, լեգենդներ ու միֆեր կապված այս հետաքրքիր ծաղկի հետ: Շուշանը համարվում է մաքրության ու անմեղության խորհրդանիշ: Այն ստացել է իր անունը հնագույն բառերից, որոնք թարմնագաբար նշանակում են ճեփ-ճերմակ: Շուշանը Ֆրանսիայի սիմվոլն է, միջին դարերում մարդիկ հավատում էին, որ շուշանը կարող է վերափոխել մետաղը ոսկու: Կակաչի ծագման պատմությունը Պարսկաստանում և Հոլանդիայում այս ծաղիկը կարևոր նշանակություն ունի. պոետները գովերգում են կակաչը, և նույնիսկ նրանց փողի վրա կարելի է գտնել կակաչ: Ըստ լեգենդի կակաչի կոկոնի մեջ էր թաքնված երջանկությունը, սակայն ոչ ոք չէր կարողանում գտնել այն: Միայն մանկան հոգին, անհոգությունն ու ծիծաղը կարողացան բացել այն: Կակաչների մասին առաջին գրավոր հիշատակությունը կարելի է գտնել XI-XII-րդ դարերում: Կակաչի նկարների կարելի է հանդիպել նույնիսկ Աստվածաշնչում: Հին պարսկական գրություններում կակաչը անվանվում էր «Դուլբաշ» արևելյան սաղավարտի պատվին: Եթե ուզում եք գնել հետաքրքիր ու թարմ ծաղիկներ Հայաստանում, ապա շտապեք Mon Amie ծաղկի և դիզայնի բուտիկ՝ պատվիրելու յուրահատուկ ծաղիկների շուրջօրյա առաքում Հայաստանում: |