ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +16 °C ... +30 °C Վաղը`+29 °C
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԾԱՂԻԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ | ԾԱՂԿԻ ՍՐԱՀ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
14:15, 04.04.2019
8648 | 0

Ծաղիկները կարևոր տեղ են գրավում բոլոր ազգերի մշակույթներում, միֆերում ու լեգենդներում: Շատ հետաքրքիր պատմություններ կան կապված ծաղիկների հետ:

Հնագույն ժամանակներում ծաղիկների հիմնական դերը ոչ թե մարդկանց հաճելի տպավորություններ նվիրելն էր, այլ մարդկանց բուժելը, չար աչքից պաշտպանելը, տարածքներ ձևավորելը և այլն:

Դուք գիտե՞ք, թե ինչպես է սպիտակ վարդը փոխակերպվել կարմիր վարդի: Եկեք պարզենք միասին:
Յուրաքանչյուր ծաղիկ ունի իր պատմությունը, և այդ պատմությունը հետագայում վերածվում է լեգենդի:


Վարդի ծագման պատմությունը

Ըստ լեգենդի, վարդը ծնվել է ծովային փրփուրներից՝ Աֆրոդիտե աստվածուհու հետ միաժամանակ: Սկզբում վարդը ուներ սպիտակ գույն, հետագայում, աստվածուհու արյունը կաթացել է սպիտակ վարդի վրա և այն վերափոխվել է կարմիրի:

Հին ժամանակներում մարդիկ հավատում էին, որ այս ծաղիկը քաջություն է տալիս և հետևաբար շատ անգամ սաղավարտների փոխարեն մարտիկները օգտագործում էին վարդեր. Վարդի պատկերներ կարելի էր գտնել նաև զինվորների վահանների վրա, իսկ հաղթողների վրա շաղ էին տալիս վարդի թերթիկներ:

Շուշանի ծագման պատմությունը

Կան տարբեր պատմություններ, լեգենդներ ու միֆեր կապված այս հետաքրքիր ծաղկի հետ: Շուշանը համարվում է մաքրության ու անմեղության խորհրդանիշ: Այն ստացել է իր անունը հնագույն բառերից, որոնք թարմնագաբար նշանակում են ճեփ-ճերմակ:

Շուշանը Ֆրանսիայի սիմվոլն է, միջին դարերում մարդիկ հավատում էին, որ շուշանը կարող է վերափոխել մետաղը ոսկու:

Կակաչի ծագման պատմությունը

Պարսկաստանում և Հոլանդիայում այս ծաղիկը կարևոր նշանակություն ունի. պոետները գովերգում են կակաչը, և նույնիսկ նրանց փողի վրա կարելի է գտնել կակաչ:

Ըստ լեգենդի կակաչի կոկոնի մեջ էր թաքնված երջանկությունը, սակայն ոչ ոք չէր կարողանում գտնել այն: Միայն մանկան հոգին, անհոգությունն ու ծիծաղը կարողացան բացել այն:

Կակաչների մասին առաջին գրավոր հիշատակությունը կարելի է գտնել XI-XII-րդ դարերում: Կակաչի նկարների կարելի է հանդիպել նույնիսկ Աստվածաշնչում:

Հին պարսկական գրություններում կակաչը անվանվում էր «Դուլբաշ» արևելյան սաղավարտի պատվին:

Եթե ուզում եք գնել հետաքրքիր ու թարմ ծաղիկներ Հայաստանում, ապա շտապեք Mon Amie ծաղկի և դիզայնի բուտիկ՝ պատվիրելու յուրահատուկ ծաղիկների շուրջօրյա առաքում Հայաստանում:

Հեղինակ` Hakob
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Hakob
15:11, 15.04.2019
2921 | 0
14:40, 15.04.2019
2584 | 0
12:41, 08.04.2019
3572 | 0
10:32, 04.04.2019
2998 | 0
16:12, 22.03.2019
3580 | 0
դեպի վեր