МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +9 °C ... +14 °C Завтра+19 °C
ԱրՊՀ ուսանողները հարգել են Մարաղայի անմեղ զոհերի հիշատակը
16:12, 10.04.2019
2074 | 0

Ապրիլի 10-ին բանասիրական ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ ԱրՊՀ մի խումբ ուսանողներ իրենց հարգանքի տուրքն են մատուցել Մարաղայի ցեղասպանության զոհերի հիշատակին:

1992թ. ապրիլի 10-ին ադրբեջանական զինված ուժերը ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղում իրականացրել են Մարաղայի կոտորածը, որին զոհ է դարձել մոտ հինգ տասնյակ հայ բնակիչ: Այսօր ԱրՊՀ մի խումբ ուսանողներ այցելել են Նոր Մարաղա գյուղ և հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին` ծաղիկներ խոնարհելով գյուղում զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

«Այդ արյունալի դեպքերից անցել են 27 երկար ու ձիգ տարիներ, բայց մինչ այսօր այն չի մոռացվել ու չի ստացել իր արժանի գնահատականը: Մենք պարտավոր ենք հիշել բոլորին` անուն առ անուն և, միասնական լինելով հանդերձ, լինել մեր երկրի պահանջատերը», -ասել է բանասիրական ֆակուլտետի ՈՒԽ նախագահ Լիլիթ Մարգարյանը:

«Մարդկության պատմության մեջ Մարաղայի խաչելության նման քիչ դեպքեր կգտնվեն: Մարաղան մարդկության դեմ կատարված Ադրբեջանի հերթական հանցագործությունն էր: Մենք միշտ պետք է հիշենք, որ թշնամին նենգ է, քնում են գետերն ու քամին, բայց երբեք չի քնում թշնամին: Մենք միշտ պետք է զգոն և ուժեղ լինենք: Մեր հզոր ուժից է վախենում նենգ թուրքը», -իր ելույթում նշել է բ.գ.թ., դոցենտ Զ. Բալայանը:

«Հերոս ենք մենք, հերոս է մերօրյա զինվորը, ով կանխեց նոր ցեղասպանությունը: Ես հավատում եմ, որ մեր հին Մարաղան նորից մերը կլինի, կգտնի մորը և կմիանա, սարի ետևում չէ այդ օրը: Ապրիլն ապրելու ամիս կդառնա, երբ հայոց թուրը շաչի ու խաղա: Մարաղան դեռևս սպասում է իր իրավական և քաղաքական գնահատականին», - ընդգծել է Նոր Մարաղա դպրոցի շրջանավարտ, այժմ ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողուհի Լիանա Մովսեսյանը:

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Արցախի պետական համալսարան
наверх