Մայիսի 17-ին Արցախի պետական համալսարանի մանկավարժության և սպորտի ֆակուլտետի մանկավարժության ևհոգեբանության ամբիոնի նախաձեռնությամբ և ամբիոնի դասախոս Սուսաննա Հայրապետյանի ղեկավարությամբ նախադպրոցականմանկավարժություն և մեթոդիկա մասնագիտությամբ սովորողուսանողների մասնակցությամբ կազմակերպվել է «Ներառական կրթություն: Կրթությունբոլորի համար» թեմայով գիտական սեմինար: Միջոցառմանը ներկա էին տարբեր դպրոցների լոգոպեդներ, հատուկ մանկավարժներ, սոցմանկավարժներ, հոգեբաններ: Սուսաննա Հայրապետյանի խոսքով` միջոցառման նպատակն է ուսուցիչներին ևուսանողներին խորապես ծանոթացնել և հասանելի դարձնել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈՒ) երեխաների հետ աշխատելու մեթոդները, ձևերը: Ուսանողները ներկայացրել են ներառական կրթության էությունը և մարտահրավերները` այդհամատեքստում կարևորելով թիմային աշխատանքը: «Դպրոցը պետք է պատասխանատվություն կրի ստեղծելու այնպիսի միջավայր, որյուրաքանչյուր աշակերտ կարողանա սովորել և ստեղծագործել», - ասել է ուսանողուհիՄարտա Հովսեփյանը` նշելով, որ դպրոցի միջավայրը պետք է միտված լինի զարգացնելույուրաքանչյուր աշակերտի ներուժը և կարողությունները: Ամբիոնի վարիչ, մ.գ.թ., դոցենտ Էլլադա Բաղդասարյանը կարևորել է գիտական սեմինարի նշանակությունը ուսանողների գիտակրթական կյանքում` շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին ու մասնակիցներին` նշելով, որ կրթության ոլորտում արդիական նշանակություն ունեցող թեմաների շուրջ նման ձևաչափով միջոցառումների կազմակերպումը շարունակական է լինելու: |