МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +16 °C Завтра+19 °C
ԱՐՑԱԽՈՒՄ ՀԱՐԳԵԼ ԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՄԵՂ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ
13:11, 24.04.2019
2565 | 0

Ապրիլի 24-ին Արցախում հարյուրավոր քաղաքացիներ այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու 1915 թ. Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Հարգանքի տուրք են մատուցել նաև Արցախի պետական համալսարանի ռեկտոր Արմեն Սարգսյանը, բուհի պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողությունը:

Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող զանգակատուն-հուշակոթողի մոտ տեղի է ունեցել նաև ոգեկոչման և հոգեհանգստյան արարողություն` ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հանդիսապետությամբ:

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Արցախի պետական համալսարան
наверх