МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +29 °C Завтра+29 °C
Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ խաղի մեկնարկը կտա Imagine Dragons խումբը
16:42, 30.05.2019
2429 | 0

Ինչպես ամեն տարի, Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ մեկնարկին, տեղի է ունենալու բացման արարողություն, որին այս անգամ մասնակցելու է Imagine Dragons խումբը, կատարելով «Believer», «Radioactiv» եւ «Thunder» երգերը:

Խմբի անդամ Դեն Ռեյնոլդսի խոսքով` «Պատիվ է հանդես գալ Չմպիոնների Լիգայի եզրափակչի բացման արարողությանը եւ նվագել մոլորակի ամենակրքոտ սպրոտաձեւի երկրպագուների համար: Մադրիդում հրաշալի շոու է լինելու»:

Արդեն չորրորդ տարին է` եզրափակիչ խաղի բացման արարողությունը ներկայացնում է Pepsi-ն` միավորելով սպորտը, երաշտությունը եւ հեռուստատեսությունը:

«Մենք ոգեւորված ենք` համագործակցել Pepsi-ի հետ` Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ խաղում: Նախորդ տարի Դուա Լիպայի ելույթը ռեկորդային թվով դիտումներ է ունեցել եւ համոզված ենք, որ Imagine Dragons-ը ռոք-շոուով այնպիսի տպավորթւոններ կպարգեւ երկրպագուներին, որ վերջիններս երբեք չեն մոռանա», - նշում է ՈԻԵՖԱ-ի իրադարձությունների գծով մարկեթինգի ղեկավար Գեյ- Լոուրեն Իփսթեյնը:


Հիշեցնենք, որ 2018-2019 մրցաշրջանի Չեմպոնների Լիգայի եզրափակիչ խաղի, որին մասնկանցելու են մառախլապատ ալբիոնը ներկայացնող երկու թիմեր` Լիվերպուլն ու Տոտենհեմը, տեղի կունենա հունիսի մեկին` Մադրիդի «Վանդա Մետրոպոլիտան» մարզադաշտում: Այս տարի եզրափակիչը հեռարձակվելու է շուրջ 200 երկրում:

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Սիրանուշ Գևորգյան
наверх