МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +16 °C ... +30 °C Завтра+29 °C
Չորեքդիմին կար ու չկա
22:28, 18.06.2019
2197 | 0
Չորեքդիմին կար ու չկա,
Ջաջուռի հեղգ սուրբը վկա,
Տեր, անգետիս կրկին գթա,
Տափ գալով եմ հեգել մեղա։
Կռակոռիս էլ մի կորի,
Դալար կենա թող դեռատին,
Քանի ժանիք ու աղորի
Հաստատ պետք չեն էլ մեռածին։
Ոչ ու փուչի այս խաչբակում
Մեծապատիվ մեկն էր նաղաշ,
Երբ թամքոցից ցած՝ Փամբակում,
Մի համր ձուկ կյանքս խաղաց։
Ձուկը ջրում մնջակատար,
Ո՞նց ինձ գտավ բյուրերի մեջ,
Ինքը՝ լրի՞վ, ես՝ անկատա՞ր,
Թե՞ հույզերիս ամպն էր ստերջ։
Խոնարհվում են ողջը մեկում,
Պարագլուխ, թե վերջինեկ,
Երբ անվարժ ես շաղաշարում,
Ձուկն ընտիր է առոգանում։
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Արմեն Ալավերդյան
22:25, 01.12.2022
943 | 0
13:52, 29.01.2022
1760 | 0
10:11, 21.01.2022
1606 | 0
наверх