МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +12 °C ... +21 °C Завтра+21 °C
Երկու դրվագ ֆրանսիացի բանաստեղծ Ֆրանսուա դը Մալերբի (1555 - 1628) կյանքից
18:18, 19.06.2019
3071 | 0

Մի անգամ Մալերբին հյուրընկալում է Ռուան քաղաքի արքեպիսկոպոսը: Ընթրիքի ավարտին բանաստեղծը հենց աթոռին քնում է: Երեկոյան ժամերգության շտապող արքեպիսկոպոսը նրան արթնացնում ու հրավիրում է քարոզի:

-Մոնսենյո'ր, խնդրո'ւմ եմ, արձակե'ք ինձ, - ասում է Մալբերը, - ես առանց այդ քարոզի էլ կքնեմ:

*****

Բանաստեղծի կյանքի վերջին րոպեների մասին ահա, թե ինչ է գրել նրա ժամանակակից մեկ այլ բանաստեղծ՝ մարքիզ դը Ռականը.

«Հոգեվարքից առաջ նա հանկարծ վեր թռավ, որպեսզի հյուրընկալուհուն դիտողություն անի նրա գործածած մի բառի համար, որը, նրա կարծիքով, լավ ֆրանսերեն չէր: Եվ քանի որ խոստովանահայրն այդ դիտողության համար նրան հանդիմանեց, բանաստեղծը հայտարարեց, թե ինքն ընդամենը ցանկանում էր մինչև վերջին շունչը պաշտպանել ֆրանսերենի մաքրությունը»:

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Համլետ Մելիքյան
10:10, 15.04.2024
443 | 0
09:44, 13.04.2024
514 | 0
наверх