МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +7 °C ... +19 °C Завтра+20 °C
Պահանջում ենք վերականգնել արդարությունը
21:04, 22.06.2019
3289 | 0


















Կարինե Գևորգյանը գրել է.
Կրթության և Գիտության Նախարարին հղելով հարց պահանջը:
Հարգելի պ. նախարար։ Հայտնում ենք Ձեզ մեր բողոքը 2019թ. քիմիայի միասնական քննության քննական հարցաշարում թիվ 69 պնդման մեջ տեղ գտած երկիմաստ հարցի վերաբերյալ, որը երեխաներին գցել են թյուրիմացության մեջ: Մասնավորապես այդ պնդման ենթահարցերից մեկում նշվում է՝ (մեջբերում) «և՝ ալյումինը, և՝ երկաթը պարունակվում են կենդանի օրգանիզմներում, միկրոտարրեր են» արտահայտությունը: Թեստի հեղինակները այդ հարցը հիմնավորում են նրանով, որ 2009թ «Զանգակ» հրատարակչության Լ.Սահակյան և այլն... հեղինակների «Քիմիա 9» դասագրքում էջ186-ում նշված է, որ ալյումինն է միկրոտարր, և էջ 192-ում նշված է, որ երկաթն է միկրոտարր: Սակայն 2010թ «Արևիկ» հրատարակչության տպագրած, ներկայումս գործող «Կենսաբանություն 10 դասագիրք ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքի համար» դասագրքում, էջ 38-ում նշված է, որ երկաթը մակրոտարրէ, ընդ որում այդ դասաքրքում սահմանվում է, որ մակրոտարրեր են այն տարրերը, որոնք օրգանիզմում պարունակվում են 0, 01%-ից ավելի, և նշվում է, որ երկաթի պարունակությունը մարդու օրգանիզմում 0, 013% է, հետևաբար մակրոտարր է: Այսպիսով նույն տարրի՝երկաթի մասին կենսաբանության և քիմիայի դասագրքերում պարունակվում է իրար հակասող ինֆորմացիա, որը աշակերտներին գցել է թյուրիմացության մեջ, մի մասը հիմք ընդունելով իր իմացածը կենսաբանությունից վերոհիշյալ պնդումը համարել է սխալ, և միավոր է կորցրել, այնինչ քիմիայում այն համարում են ճիշտ: Այսպիսով ոտնահարվել է աշակերտների իրավունքները: Ավելացնենք, որ 2015թ.-ին փոխվել են 7, 8, 9-րդ դասարանների քիմիայի ծրագրերը և դասագրքերը, այս տարվա դիմորդները դպրոցում 9-րդ դասարանում քիմիան ուսումնասիրել են 2015թ. «Տիգրան Մեծ» հրատարակչությունում Լ.Սահակյանի և այլն. հեղինակած «ՔԻՄԻԱ 9» դասագրքով, որտեղ ալյումինի մասին չկա նշված ինֆորմացիան: ԳԹԿ-ի կայքում տեղադրված 2019թ.-ի միասնական քննությունների քիմիայի ուղեցույցում նշված չի կոնկրետ, թե որ դասագրքերի սահմանններում պետք է լինի քննական տարբերակներում ներառված ինֆորմացիա, և աշակերտները չէին կարող գուշակել, թե գործածությունից դուրս եկած հին դասագրքերից որը՛ պետք է գործող դասագրքերի հետ մեկտեղ լրացուցիչ ուսումնասիրեին: Նաև այստեղ պահպանված չեն միջառարկայական կապերը, և աշակերտը մեղավոր չէ, որ քիմիայի և կենսաբանության գործող դասագրքերում իրարամերժ ինֆորմացիա է ներառված:
Խնդրում ենք և պահանջում վերականգնել արդարությունը, թույլ չտալ, որ այդքան կոպտորեն ոտնահարվեն աշակերտների իրավունքները, և վերոհիշյալ հարցը համարել երկիմաստ, դրա պատասխանները բոլոր դեպքերում համարել ճիշտ և միավորը վերադարձնել աշակերտներին, հետագայում այդպիսի թերություններ չկրկնվելու պայմանով:
Մի խումբ ծնողների և դիմորդների անունից դիմում եմ Ձեզ, հարգանքներով՝ Կ. Գևորգյան
Автор: Հայ NEWS
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Հայ NEWS
09:01, 21.05.2018
3966 | 0
16:34, 25.03.2018
5822 | 0
наверх