МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +7 °C ... +19 °C Завтра+20 °C
Խնկո Ապեր «Գայլն ու կատուն»
22:50, 14.07.2019
6477 | 0

































ԱԺ պատգամավոր՝ Վահագն Թևոսյան

Պոեզիա






Գայլն անտառից
Փախավ գեղը․
-Նեղն եմ, նեղը, -
Ասաց կատվին, -
Ասլան-բալա,
Քո հոր պատվին
Մի ճար արա․
Մի տես հլա,
Որսորդ ու շուն,
Թազի, թուլա
Միսս են կրծում,
Ինձ հալածում։
Այ կտրվի՜
Դրանց հոտը․
Մի մարդ ցույց տուր,
Պահվեմ մոտը։

-Այ ցեղակից, - գոչեց կատուն, -
Գնա, մտիր Մարոյենց տուն․
Նա չափազանց բարի կին է։
-Ես էլ գիտեմ, որ անգին է,
Բայց որ նրա հորթն եմ կերե՜լ․․․
-Բկիդ կանգներ, լավ չես արել։
Այ, Դավթի մոտ․ կուզե՞ս, կանչեմ։
-Նրանից էլ ե կամաչեմ․
Հենց ամառը
Կերա Դավթի փոքրիկ գառը․․․
-ՈԻ՞մ ասեմ էլ․․․
Հա՜, մեր Զաքի՜ն։
-Էս գարնանն էլ
Նրա մաքին․․․
-Ո՞վ մնաց էլ․
Հա, երե՜ցը։
-Էս աշնանն էլ
Նրա էծը․․․
-Այ դու ուտես
Չոռի մեծը։
Քանի՞սն եղավ,
Հինգը․․․վեցը․․․
Այ անամոթ,
Ի՞նչ երեսով
Դու գյուղ մտար,
Ի՞նչ է, ուրիշ
Տեղ չգտա՞ր։
Գյուղն հիմա՞ր է,
Որ թշնամուն
Պատսպարե։

Ով ինչ բրթե,
Էն կխրթե։

Աթաբեկ ԽՆԿՈՅԱՆ (Խնկո Ապեր)

Автор: Հայ NEWS
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Հայ NEWS
09:01, 21.05.2018
3966 | 0
16:34, 25.03.2018
5823 | 0
наверх