МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Завтра+28 °C
Զվարճապատում այն մասին, որ համադարման գոյություն չունի
23:16, 11.08.2019
4077 | 0

Շատ հաճախ կարելի է լսել, թե ինչպես որևէ մեկը մեկ ուրիշին խորհուրդ է տվել խմել այս կամ այն դեղը՝ հատուկ ընդգծելով, թե դա տվյալ հիվանդության դեմ լավագույն դարմանն է, որ դրանով բուժվել են իր այս ու այս հարազատները կամ ծանոթները: Բայց այդ մարդիկ չեն հասկանում, որ շատ վտանգավոր մոլորությամբ են առաջնորդվում: Եթե տվյալ դեղ-դարմանը բուժել է ձեր այս կամ այն ծանոթին կամ բարեկամին, դա ամենևին չի նշանակում, թե այն ճիշտ նույն ազդեցությունը կունենա այն մարդու վրա, որին խորհուրդ եք տալիս այդ դեղը խմել: Գլխացավի դեպքում մեկին օգնում է անալգինը կամ ասպիրինը, մյուսին՝ միայն ցիտրոմոնը, երրորդին՝ մեկ այլ դեղ: Գոյություն չունի այնպիսի համադարման, որը նույն ներգործությունն ունենա նույն հիվանդությամբ տառապող տարբեր մարդկանց վար: Բոլորդ էլ լավ գիտեք, որ յուրաքանչյուր մարդ ունի միայն իրեն բնորոշ առանձնահատկությունները, որոնք ազդեցություն են ունենում այն բանի վրա, թե նա ինչպես է ընդունում այս կամ այն դեղամիջոցը: Ահա թե ինչու դեղը պետք է բժիշկը նշանակի, որպեսզի տեղի չունենա այն, ինչը տեղի է ունեցել ստորև ներկայացված զվարճապատումում:

Մի կին սիրտը բացում է իր ընկերուհու առջև.

-Ամուսինս անկողնում այնքա՜ն ճլորած է…

-Դու նրան շան շամպունով լողացրու, - խորհուրդ է տալիս ընկերուհին: - Շատ վստահելի դարման է: Ես ամուսնուս դրանով լողացրի, ու դրանից հետո այնպես նետվեց վրաս, որ քիչ էր մնում ինձ պատառ-պատառ աներ…

Մի քանի օր անց ընկերուհիները նորից հանդիպում են:

-Իբր այդ ի՞նչ էր, որ ինձ խորհուրդ տվեցիր:

-Ի՞նչ է, չօգնե՞ց:

-Քո ասած շամպունով լողանալոց հետո ամուսինս տանը եղած ամբողջ երշիկեղենը կերավ, ոտքս կծեց ու վազեց հարևանուհուս տուն:

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Համլետ Մելիքյան
10:10, 15.04.2024
390 | 0
09:44, 13.04.2024
458 | 0
11:39, 08.04.2024
436 | 0
09:16, 06.04.2024
381 | 0
наверх