МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +16 °C ... +28 °C Завтра+28 °C
Ադամալույսին ձոնում եմ մի տաղ
22:29, 30.08.2019
3444 | 0

Քո մեծ մամիկին քանի՞ ես սիրում․․․
Մինչև այգացող, դեպի կեսգիշեր
Էլի ու՞մ կուրծքն ես տիրաբար լափում
Ցից-ցից քարերին պահ տալով հուշեր։
Քո հիշողության Զորաց ո՞ր կողմում,
Հայկի շափրակով ի՞նչ ես կողոմում,
Երբ առասպելը մի կյանք է թվում,
Դարձյալ աշխարհի քո՞քն ես քթվում։
Մտքիդ եկածով ու՞մ ունկն է ծվում,
Ո՞վ է ծղրտում առավոտ կանուխ,
Լաստակոտո՞ր է ալեկոծ ծովում,
Ով սևն ու ծավին կարծում է մամուխ։
Քո սի՞րտն էլ ուզեց թթվաշ հաղեճան,
Ձայն տալու նման, քարավեժ՝ Թռչկան,
Ի՞նչ տանուլ տվեց վանքի աբեղան,
Անստույգ բան է, բարի լույս, Չիչխան։

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Արմեն Ալավերդյան
22:25, 01.12.2022
932 | 0
13:52, 29.01.2022
1748 | 0
10:11, 21.01.2022
1591 | 0
наверх