МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +29 °C Завтра+28 °C
Մարդկանց մանիպուլիացիայի ենթարկելու վեց եղանակները. բ) ստեղծել պրոբլեմ, սպասել արձագանքին և պրոբլեմը «լուծել»
20:40, 01.02.2020
3448 | 0

Կյանքը և պետությունների պատմությունը ցույց է տվել, որ հատկապես միամիտ դյուրահավատներին (իսկ այդպիսիք շատ-շատ են) կառավարելու հիմնական միջոցը հիմնական խնդիրներից, իր չարաշահումներից, ապիկար կառավարումից նրանց ուշադրությունը շեղելն է: Այդ նպատակով իշխանություններն իրենք են արհեստականորեն պրոբլեմ ստեղծում, որպեսզի տեսնեն, թե բնակչությունն ինչպես է դրան արձագանքում: Բացի այդ, պրոբլեմ հարուցելով, իշխանությունն ուզում է, որ բնակչությունն ինքը պահանջի միջոցներ ձեռնարկել այն խնդիրը լուծելու համար, որն անհրաժեշտ է կառավարող շրջանակներին:

Օրինակ՝ կառավարությունը դիտմամբ թույլ է տալիս, որ քաղաքներում բռնություններ կամ ահաբեկչական գործողություններ կամ դրանց իմատացիաներ տեղի ունենան, որպեսզի քաղաքացիները պահանջեն անվտանգությունն ապահովող միջոցառումներն ուժեղացնելուն և քաղաքացիական ազատությունները ճնշելուն և ոտնահարելուն ծառայող խիստ օրենքներ ընդունել ու կոշտ գործողություններ ծավալել ընդդիմադիրների նկատմամբ: Իշխանությունը կարող է նաև տնտեսական ճգնաժամ հարուցել, որպեսզի հարկադրի բնակչությանը համակերպվել սոցիալական իրավունքների ու ազատությունների սահմանափակումների հետ:

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Համլետ Մելիքյան
10:10, 15.04.2024
424 | 0
09:44, 13.04.2024
500 | 0
наверх