МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +8 °C ... +22 °C Завтра+21 °C
ԶԼՄ-ները իմացել են կորոնավիրուսից բուժման գինը ԱՄՆ-ում․ CNBC
23:43, 04.04.2020
2075 | 0

Կորոնավիրուսով վարակված ամերիկացիներին կարող են տասնյակ հազարավոր դոլարներ անհրաժեշտ լինել բուժման դիմաց վճարելու համար, հայտնում է ՌԻԱ նովոստին՝ հղում կատարելով CNBC-ին։

«Այն մարդիկ, որոնք կորոնավիրուսային վարակով հիվանդանոց են ընկնում, պետք է պատրաստվեն նրան, որ ստիպված կլինեն վճարել 42 486 - 74 310 դոլար այն դեպքում, եթե չունեն բժշկական ապահովագրություն կամ եթե նրանց ապահովագրական ընկերությունը որոշի, որ նրանց կողմից ստացված բժշկական օգնությունը չի մտնում այն ծառայությունների մեջ, որոնք նախատեսված են ապահովագրությամբ», - հայտնում է CNBC-ը՝ հղում կատարելով FAIR Health անկախ կազմակերպության տվյալներին։


Ընդ որում, օրինակ, չապահովագրված պացիենտներին վեցօրյա հոսպիտալացման համար պետք է վճարել 73 300 դոլար, իսկ ապահովագրվածներին՝ 38 222 դոլարի մի մասը, որը բուժհաստատությունը գանձում է ապահովագրական ընկերությունից։

Կորոնավիրուսի համավարակը առնչվել է համարյա ամբողջ աշխարհին։ ԱՀԿ վերջին տվյալներով՝ վարակվել է ավելի քան միլիոն մարդ, նրանցից ավելի քան 50 000-ը մահացել է։




Пресс-секретарь: Yerevan PR
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Yerevan PR
наверх