МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +12 °C ... +24 °C Завтра+21 °C
Ռոնալդինյոն բանտից տեղափոխվել է հյուրանոց եւ կմնա կալանքի տակ
01:20, 08.04.2020
2008 | 0

Բրազիլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ռոնալդինյոն բանտից տեղափոխել է Պարագվայի մայրաքաղաք Ասունսյոնի հյուրանոցներից մեկը եւ կմնա կալանքի տակ, հաղորդում է Football Espana-ն։

Ռոնալդինյոն բանտում էր մարտի 5-ից։ Նա ձերբակալվել էր Պարագվայի կեղծ անձնագրեր ներկայացնելու համար։ Դատարանը կես տարվա կալանքի որոշում է ընդունել մինչեւ դատավարության ավարտը։


Մարզական կարիերայի ընթացքում լեգենդար ֆուտբոլիստը «Բարսելոնայի» հետ 2 անգամ դարձել է Իսպանիայի կրկնակի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի հաղթող, Իսպանիայի սուպերգավաթակիր, «Միլանի» հետ՝ Իտալիայի չեմպիոն, ազգային հավաքականի կազմում 1 անգամ դարձել է Կոպա Ամերիկայի, 1 անգամ էլ՝ աշխարհի չեմպիոն:

Ռոնալդինյոն 2005 թվականին ճանաչվել է նաև աշխարհի լավագույն ֆուտբոլիստ:

Пресс-секретарь: Yerevan PR
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Yerevan PR
наверх