МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +8 °C ... +21 °C Завтра+21 °C
Երկրորդ մահվան դեպքը կորոնավիրուսից Վրաստանում
13:12, 05.04.2020
1436 | 0

Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 81-ամյա կին՝ երկրորդ պացիենտը, հայտարարել է Թբիլիսիի Առաջին համալսարանական հիվանդանոցի ղեկավար Լեւան Ռատիանին, հաղորդում է Sputnik-Գրուզիա-ն։

«Երեկ ես ասել եմ ձեզ, որ մեկ պացիենտի վիճակը ծայրահեղ ծանր էր։ Կնոջ վիճակը, որին մարտի 3-ին տեղափոխել էին Թբիլիսիի ծովային հոսպիտալից, գնահատվում էր որպես կրիտիկական եւ կյանքի հետ անհամատեղելի», -ասել է Ռատիանին։

Նրա խոսքով՝ հիվանդը տառապում էր մի շարք սուր եւ քրոնիկական հիվանդություններով, ինչը դարձրել է սիմպտոմատիկ բուժումն անարդյունավետ։

«Իրականացվել է անհրաժեշտ բուժում, սակայն այն ապարդյուն էր, եւ, ցավոք, ստիպված եմ հայտնել կենսաբանական մահվան մասին», -ասել է Ռատիանին։

Նախօրեին մահացել է կորոնավիրուսով վարակված կին, որն ուներ քրոնիկական հիվանդություններ։

Վրաստանում հաստատված է կորոնավիրուսով վարակման 170 դեպք, մահացել է երկու մարդ, ապաքինվել՝ 36 պացիենտ։

Пресс-секретарь: Yerevan PR
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Yerevan PR
наверх