МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +10 °C ... +18 °C Завтра+19 °C
Հեռավար դասընթացներ «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայից
09:18, 07.04.2020
3386 | 0

Ռազմահայրենասիրական դաստիարակությանը մեր երկրում տարեցտարի ավելի մեծ ուշադրություն է հատկացվում: Կազմակերպվում են տարաբնույթ միջոցառումներ, որոնց ընթացքում մատաղ սերունդը ծանոթանում է հայրենի պետության պատմությանը, հերոսական անցյալին, մշակույթին, հաղորդակցվում հայրենիքին իրենց կյանքն ու գործունեությունը նվիրաբերած անհատների ոգուն և պատգամներին: Իրավամբ, ուսումնական հաստատություններում այդպիսի ծրագրեր իրականացնելը, դեռ դպրոցական տարիքից տղաների և աղջիկների մեջ հայրենասիրական վեհ գաղափարներ սերմանելը առաջնահերթություն են: Կիրառվում են նոր մոտեցումներ և մեխանիզմներ, սակայն դրանց թվում առաջնային տեղ է զբաղեցնում «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դասավանդումը: -Տարիներ առաջ առարկան կարծես երկրորդ շունչ առավ՝ վերածվելով պատանիների և աղջիկների ռազմահայրենասիրական դաստիարակության, նախազորակոչային տարիքի տղաներին զինծառայությանը նախապատրաստելու անգնահատելի գործընթացի:

Շատ բան է արվել մինչ այժմ, - ասում է Աբովյանի N1 արհեստագործական պետական ուսումնարանի զինղեկ, գնդապետ Վլադ Ավագյանը:
Վերջերս կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված միջոցառումների շրջանակներում ուսումնարանում անցկացվում են հեռավար դասընթացներ նաև «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայից:

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4950 | 0
наверх