МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +10 °C ... +19 °C Завтра+20 °C
Հացի փող չունեցող մարդը կարող՞է իրեն թույլ տալ օրը 5 դիմակ գնել, մտածում՞ եք ինչ եք անում. Վահան Բաբայան
01:10, 15.05.2020
2425 | 0

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Տրանսպորտը աշխատում է ամսի 18-ից իսկ դիմակները պարտադիր են 25-ից իմմաստը՜

Սենց անհեթեթ որոշումներ միայն մեր երկրում է հնարավոր:
Նախ եթե պարտադիր է ի՞նչի է վաճառվում, բարի եղեք անվճար ապահովեք, պատկերացնում՞ եք քաղաքը ռմբակոծելու ժամանակ ապաստարանները լինեն վճարովի:

Սա կարող ա էն նախկին մի ռեժիմ կար էն կրակմարիչներ էր պարտադրում դրա նման մի բան լինի:
Երկրորդը էն տեղաշարժի աբսուրդ թերթիկների համար մարդկանց տուգանեցիք հիմա էլ դիմակ չկրելու համար 100.000 դրամ, էդպես լավ չի միանգամից մի միլիոն դարձրեք: Կոպեկներ աշխատող մարդը կարող՞ է նման տուգանք մուծել, իհարկե ոչ:

Հացի փող չունեցող մարդը կարող՞է իրեն թույլ տալ օրը 5 դիմակ գնել, մտածում՞ եք ինչ եք անում, եթե նույն դիմակը օրը տաս անգամ կրես դա ավելի վատ բան է:
Իսկ էդ քանակի դիմակ շատերը չեն կարող գնել:

Մի խոսքով մի հատ նորմալ որոշում կայացրեք և էդ բեռը ձեր ուսերից հանեք, դուք ձախողել եք, համակերպվեք և հեռացեք»:

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
наверх