Ծանր վիճակում գտնվող հիվանդը լսում է, որ հարազատներն ուզում են բժիշկ կանչել: --Ո՛չ, ես փոս փորող եմ ուզում, որովհետև տանել չեմ կարողանում միջնորդներին, - ասում է հիվանդը: ***** Վերջապես նա մեռավ որպես մի տղամարդ, որը գիտեր ապրել: Թալեյրան, ֆրանսիացի դիվանագետ ***** Մահն անմահության սկիզբն է: Ռոբերսպիեր, ֆրանսիական հեղափոխության գործիչ ***** Լորդ Պալմերսոնը (1784 - 1865) մեռել է 81 տարեկանում: Մեռնելուց մի քանի րոպե առաջ նա ասել է. «Մեռնելն այն վերջին բանն է, որ ես անում եմ»: *****Մահն ամենալավ հովիվն է, որովհետև նա իր հոտից երբեք թեկուզ մեկին չի կորցնում: Ալֆոնս Ռաբլե (1786 - 1829), ֆրանսիացի գրող ***** Վախենալ մահից՝ նշանակում է չափից ավելի մեծարել կյանքը: Թեոդոր Ժոֆրուա (1796 - 1842), ֆրանսիացի գրող ***** «Ծխելով՝ դուք կարճացնում եք ձեր կյանքը, - ասացին ինձ: -Բայց ես ծխում եմ 18 տարեկանից, ես հիմա 65 տարեկան եմ: Եթե չծխեի, կլինեի 70 տարեկան, այսինքն արդեն լիովին ծեր կլինեի»: Ալեքսանդր Դյումա Որդի, ֆրանսիացի գրող ***** «Ի՞նչ եք մտածում հոգու անմահության մասին», - հարցնում են ֆրանսիացի գրող, «Լը Ֆիգարո» թերթի խմբագիր Ալֆոնս Կարրին (1808 - 1890): «Ես այդ մասին տարին մեկ անգամ եմ մտածում, որպեսզի չխենթանամ կամ չդառնամ ապուշ: Այդ մասին ես երեկ եմ մտածել. ուրեմն եկեք մեկ տարի անց» , - պատասխանել է նա: ***** «Գերեզմանոցները դրամապանակներ են, որոնցում մարդկային բոլոր արժանիքները տեղավորվելով՝ զրոյանում են» Խավիեր Ֆորներե (1809 - 1884), իսպանացի գրող ***** Ես ցանկանում եմ պարզ հուղարկավորություն. ո՛չ երգ, ո՛չ երաժշտություն: Ապրելուս ընթացքում ես դրանք բավականաչափ լսել եմ Ջուզեպպե Վերդի, իտալացի կոմպոզիտոր *****Իր մահվան ժամին ֆրանսիացի գրող Նինո դը Լանգը (1620 - 1705) ասել է. «Պահո՜, ինձանից հետո ես միայն մահկանացուների եմ թողնում»: ***** «Ես գրեթե հարյուր տարեկան եմ և թշնամի չունեմ...Նրանք բոլորը մեռած են», - ասել է ֆրանսիացի գրող Բեռնար դը Ֆոնտենելը (1657 - 1757): «Ես լինելիության դժվարությունն եմ կրում», - վերջին շնչում ասել է Ֆոնտենելը: ***** Բոլորն ուզում են երկար ապրել, բայց ոչ մեկը չի ուզում ծեր լինել: Ջոննաթան Սվիֆտ (1667 - 1745), անգլիացի գրող ***** Ես կորցնում եմ ատամներս, ես մեռնում եմ մաս առ մաս: Ես դանդաղ մոտենում եմ այն պահին, երբ փիլիսոփաներն ու ապուշները նույն ճակատագիրն են ունենում: Վոլտեր ***** Պետք է կյանքում գոնե մեկ անգամ ինքնասպանություն հաջողել՝ տխմարաբար մեռնելուց խույս տալու համար: Կոմս Սեն Ժերմեն |