МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +27 °C Завтра+19 °C
Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանի «Diplomat Magazine»-ում փչած փուչիկը պայթեց
17:18, 23.07.2020
2033 | 0

Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանի «Diplomat Magazine» -ում փչած փուչիկը պայթեց



Բազմապրոֆիլային առումով վիճակն աննախադեպ է Ադրբեջանում: Վերջերս էր «Diplomat Magazine» նիդերլանդական հանդեսը ամբիոն էր տրամադրել Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպան Ֆիքրեթ Ախունդովին, որն հոդված էր ներկայացրել Ադրբեջանի բազմամշակութային հանդուրժողականության մասին` դրա մեջ ներգրավելով նաև իբր այնտեղ ապրող հայերի նկատմամբ հանդուրժողականությունը: Այս հոդվածում ցնդաբանության բաժնեմասը այնքան աննախադեպ էր, որ պատեհ էլ չէր մեր դեսպանությունը դրան անրադառնար, բայց և չուշացավ նույն հանդեսում արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանի այլ ձևաչափով արված, զուգահեռ հստակ ուղերձը` հանդուրժողականության ու ժողովրդավարության մասին, որի իրական արժեքների կրողը այսօրվա ինքնիշխան ու ազատ Արցախն է, և ոչ թե բռնատիրական Ադրբեջանը:
(հոդվածն այստեղ` https://niderlandakan.livejournal.com/377103.html

Իսկ անմիջական ու հստակ հակահարված Ադրբեջանի դեսպան Ֆիքրեթ Ախունդովին տվեցին հայ օգտատերերը Այս հղման մեկնաբանություններում դա անշուշտ տեսանելի է: Խնդրեմ.
https://www.facebook.com/DiplomatMagazineTheHague/posts/2890863284326927
«Նիդերլանդական օրագիրն» էլ անգլերեն լեզվով հանդես եկավ իր ընթերցողների բերած հակափաստարկներով, որը կազմել էր Արցախի թղթ. Նաիրա Գասպարյանը:
(Այս հղումն էլ այստեղ` https://www.nidoragir.com/…/azerbaijan-as-brilliant-model-o…)
Այստեղ հետաքրքրականն ու զավեշտալին այն էր, որ «Diplomat Magazine» -ը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր «Նիդերլանդական օրագրի» պատասխանը, որը մերկացնում էր իր իսկ հանդեսում հրապարակած Ադրբեջանի դեսպանի փաստերը: Մեր հոդված-պատասխանում կցվել էին Ադրբեջանի տարածքում ոչնչացված ու անհետացած Հայկական մշակութային արժեքները: Աննախադեպը այն էր, որ «Diplomat Magazine» Ֆեյսբուքի իր կայքում տեղադրում է միայն ու միայն իրենց հանդեսում հրապարակված հոդվածները: Այս դեպքում բացառիկը «Diplomat Magazine» -ի էջում տեղադրած ու մեր էջ տանող հղումն էր: Այլ խոսքով` սա ներկայացվում էր Ադրբեջանի դեսպանի ուշադրությանը: Մի քանի օր շարունակ «Diplomat Magazine» -ի ֆեյսբուքյան էջում ուղիղ հղում էր արված մեր հոդվածին:
Մեր փոքրիկ ¨հաղթանակը'' կայանում է նրանում, որ «Diplomat Magazine» -ի աշխատակազմն իրենք համոզվեցին, որ լրիվ ծրագրով մերկացվել է իրենց հոդվածագրի սուտը, նման կերպ վարվելով իրազեկեցին Ադրբեջանի դեսպանին, որն արդեն իր հոդվածի հրապարակումով, առաջին իսկ րոպեներից հայտնվել էր անհարմար վիճակում ու նման վիճակի մեջ գցել թերթին: Իհարկե մախաթը պարկում չես թաքցնի: «Diplomat Magazine» -ը իր հերթին Ադրբեջանի դեսպանին ակնհայտ ցույց տվեց, որ սուտ փաստերով հոդված թխելը կարող է բախվել պարզ ճշմարտությանը: Հետաքրքիր է հաջորդ անգամ ինչ երեսով ու ինչ թեմայով պետք է դեսպան Ֆիքրեթ Ախունդովը հոդված տրամադրի Նիդերլանդներում հավատարմագրված դեսպանների աշխատանքը լուսաբանող «Diplomat Magazine» հանդեսին:
Ասենք ինչի հետևից ենք ընկել, դեսպանը, եթե ամոթ ունենար կարմրած կլիներ, մանավանդ ասում են շեֆի` Մամեդյարովի վիճակն էլ վիճակ չէ: Կրտսեր Ալիևն էլ է դժգոհ` թե վերջինիս, թե ռազմական ղեկավարության, և թե երկրի վիճակից: Թեև մեծ ախորժակ ունեն ու ամեն անգամ փորձում են Երևանը կպցնել Բաքվի քարտեզին, բայց այս անգամ բումերանգն այլ բանի ԿՊԱՎ` մի ՉԹՈ-ի, որը պարզվեց մոտ 30 մլն դոլար արժողությա անօդաչու սարք է: Նավթադոլարներն էլ մի կողմից են մսխվում:
Գործերը լավ չեն:

Nid.oragir

Пресс-секретарь: Նիդերլանդական Օրագիր
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Նիդերլանդական Օրագիր
наверх