МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +21 °C Завтра+24 °C
Այսօր Նիկոլ Փաշինյանի կրՆիկոլ Փաշինյանը պաշտոնյային զրկել է շնորհված շնորհակալագրիցտսեր դստեր կյանքում մեծ իրադարձություն է տեղի ունեցել
18:58, 25.09.2020
2289 | 0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանին զրկել է ավելի վաղ շնորհված շնորհակալագրից:


Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 18-ին որոշում էր ստորագրել, որով պարգևատրումներ էր արել։

Վարչապետի շնորհակալագրով խրախուսվել էին մի շարք պաշտոնատար անձինք, այդ թվում՝ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը։


Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել, որով Ասոյանի անունը հանվել է պարգևատրվողների ցանկից։

Նշենք, որ այսօր նրա մոտ քննարկվել էր Սննդամթերքի անվտանգության և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինների՝ 2019թ. գործունության և 2020թ. առաջին 8 ամսվա աշխատանքների հաշվետվությունը, որից ժամեր անց պաշտոնանկ էր արվել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը, Գեորգի Ավետիսյանը։
Пресс-секретарь: Blog About Everything
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Blog About Everything
наверх