ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Լույս է տեսել Տ. Հեթում քահանա Թարվերդյանի «Պղնձահանքի Սուրբ Աստվածածին վանքը» գիրք-ալբոմը
21:00, 25.09.2020
3676 | 0
Լույս է տեսել Տեր Հեթում քահանա Թարվերդյանի «Պղնձահանքի Սուրբ Աստվածածին վանքը» գիրք-ալբոմը։ Գրքում հեղինակը խոսում է Պղնձահանքի Ս. Աստվածածին վանքի կառուցման պատմության, ինչպես նաև Ս. Աստվածածին վանքի նոր շրջանի և պատմաճարտարապետական նկարագրության մասին:
Գիրք-ալբոմը հրատարակվել է Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքի վերաբացման 30-ամյակի առթիվ: Աշխատությունը լույս է տեսել Ախթալա համայնքի երկու նվիրյալ զավակ Արթուր Դավթյանի և Օլյա Սոխակյանի մեկենասությամբ:
Գիրք-ալբոմի լուսանկարների հեղինակներն են Գևորգ Փոլադյանը և Դավիթ Ավագյանը: Գիրքը լույս է տեսել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունում, 500 օրինակ տպաքանակով:
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Տեր Հեթում քահանա Թարվերդյան
23:26, 12.05.2018
6143 | 0
դեպի վեր