МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +10 °C ... +15 °C Завтра+20 °C
Հայոց ցեղասպանության ճանաչումը համարձակ և ոգևորիչ քայլ է. ՀՀ նախագահի աշխատակազմ
23:07, 24.04.2021
1429 | 0

ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ:



«Հայոց ցեղասպանության ճանաչումը համարձակ և ոգևորիչ քայլ է։ Դա կարևոր է հայ ժողովրդի և ողջ աշխարհում բոլոր նրանց համար, ովքեր արդարություն են փնտրում։ Այն նոր հեռանկարներ է բացում հայ-ամերիկյան հարաբերությունների համար։


Դրա շնորհիվ աշխարհն ավելի լավն է դառնում։

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործընթացը կնպաստի ցեղասպանության՝ որպես մարդկության դեմ ուղղված հանցագործության կանխարգելմանն ու անպատժելիության վերացմանն ամբողջ աշխարհում: Շնորհակալություն, նախագահ Բայդեն», - ասված է հայտարարությունում:
Автор: Դավիթ
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Դավիթ
13:18, 23.07.2021
2060 | 0
наверх