МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +16 °C ... +29 °C Завтра+28 °C
Եվ ինձ դրեցիր ցավի խորանում, որ ներանձնանա՞մ
13:43, 12.06.2021
895 | 0
Եվ ինձ դրեցիր ցավի խորանում, որ ներանձնանա՞մ,
Որ բյուրեղանա՞մ, մի հափու՞ռ դառնամ, իմ մեջ կծկվե՞մ,
Որ իմ աշխարհիկ կերպն արհամարհե՞մ ու չթանձրանա՞մ,
Ո՞նց չհասկացար, որ թեթև թե գամ էլի կցնցվեմ։
Ինձ առոգանիր ձայնավորների քո տոնայնությամբ
Եվ քո հնչական և պարբերական տատանումներով,
Քո լուսնալիրի համանվագի կեղծ ունայնությամբ,
Անգամ մահամերձ բոլորից թաքուն ափհանումներով։
Մի վերջին հույզում թող ես էլ տևեմ ապաթարցի պես,
Սղված վիճակս հափշտակությամբ լափելու նման,
Ես Երերույքի ավերակ տաճար, չեմ եղել ասես,
Եվ չեմ փայլել, տես, իմ շքեղությամբ, ասա, Աննման։
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Արմեն Ալավերդյան
22:25, 01.12.2022
943 | 0
13:52, 29.01.2022
1761 | 0
10:11, 21.01.2022
1606 | 0
наверх