МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +10 °C ... +21 °C Завтра+20 °C
ԿՈՄՈՒՆԻԿԱՑԻԱՆԵՐԻ ԲԱՑՈՒՄԸ ՉԿԱՊԵԼ ԴԵՄԱՐԿԱՑԻԱՅԻ և ԴԵԼԻՄԻՏԱՑԻԱՅԻ ՀԵՏ
21:41, 09.12.2021
2083 | 0

ԿՈՄՈՒՆԻԿԱՑԻԱՆԵՐԻ ԲԱՑՈՒՄԸ ՉԿԱՊԵԼ ԴԵՄԱՐԿԱՑԻԱՅԻ և ԴԵԼԻՄԻՏԱՑԻԱՅԻ ՀԵՏ
Եվ ահա հասանք տեղ․
ՀԻՄԱ ՀԻՄՆԱՎՈՐԵՄ ԲՈՒՆ ԱՍԵԼԻՔՍ ԴԵՄԱՐԿԱՑԻԱՅԻ և ԴԵԼԻՄԻՏԱՑԻԱՅԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ․ՔԱՆԶԻ ՆԻԿՈԼԻ ԳԼԽԻՆ Պուտինը հերթական սադրանքը սարքեց իր շահի համար Նիկոլին հորդորեց, համոզեց հայկական զորքերը տանել Ղազախստան, գիտակցաբար, լավ իմանալով, որ ժողովուրդը Նիկոլի այդ քայլը չի ների, իսկ միջազգային ասպարեզում ուղիղ հարված է հասցնելու Նիկոլի իմիջին, որպես ժողովրդավարի նրա հեղինակությանը ստվերելու համար․ հիմա, երբ արդեն իր միսսիան ավարտված է համարում Ղազախստանում, հերթական սաադրանքն է մատուցվում․․․ Ադրբեջանը կրակում է հայկական դիրքերի վրա և դարձյալ զոհեր ունեցանք, այս ամենի հեղինակը Պուտինն է, որ Նիկոլի շնչի վրա նստած պահը բաց չթողնելով, դարձյալ մեր վարչապետին ստիպում է արագացված ձեռնարկել դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը․․․Տեսնես ի՞նչ քարտեզներ է դեմ տալու,

պարզաբանեմ, Պուտինի, ուլտիմատումների պնդումների տակ ի՞նչ է թաքնված․այո, ինձ ճիշտ հասկացաք, սա Պուտինի ուլտիմատումն է, ուղղակի Արցախում մեր կրած պարտությունը Պուտինն օգտագործեց, որ իրեն կարգի դրության տերը և իր ստոր խաղն է խաղում մեր գլխին․այս սադրանքները, ուլտիմատումները միտված է մեզ այնպես խեղճացնել, նեղը գցել, ստեղծել անելանելի վիճակ, որ մենք խնդրենք, աղաչենք, ասենք մեզ տիրություն արա գասպադին Պուտին․․․ինչպես «Կտորմը երկնք» կինոյում, Ասելու է «որբին տիրություն կենեմ» անգամ 44 օրյա պատերազմին, երբ Պուտինը բերանը սրբեց մի կողմ քաշվեց, հանդուրժեց թուրքիայի ներկայությունն այդ պատերազմին և սիրիացի ահաբեկիչներին, այս ամենը նախօրոք լավ պայմանավորված ծուղակ է Պուտին, Քոչ, Ալիև, Էրդողան քառյակի կողմից և յուրաքանչյուրն Հայաստանին նեղը գցելու համար իրնց բաժին փայը պետք է ստանան և այս գործարքի առյուծի բաժինն հասնելու է Թուրքիային․ խոսքս Արևմտյան Հայաստանի մասին է, որ մեզ զրկելու են պահանջատիրության իրավունքից և Թուրքիան հավերժ վայելելու է մեր պատմական հայրենիքը․․․Հենց դրա համար էլ Պուտինն այսքան սադրանքներից հետո, երբ տեսավ Նիկոլին չի կարողանում ծնկի բերել, հաստատակամ մերժեց Մողրու միջանցքը, Պուտինը գնդակը Էրդողանի դաշտը շպրտեց․․․ հիմա տեսնենք Ռուբեբ Ռուբինյանն ինչքանո՞վ կդիմանա թուրքերի խարդավանքներին, , ,
ՎԵՐՋԱՊԵՍ ԻՆՉ ՎՏԱՆԳ Է ԻՐԵՆԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ

«Ի՞նչ է նշանակում դեմարկացիա և դելիմիտացիա՝ այսինքն սահմանները ճշտելու գործընթաց, և դեռ հարց է, թե Պուտինը իրեն ձեռնտու ո՞ր թվականի քարտեզները դեմ կտա․ որից հետո աշխարհը կճանաչի Հայաստանի այսօրվա «Ճշտված տարածքային ամբողջականությունը» ․ Պուտինի համար Հայաստան ասելով այսօրվա Հայաստանն ի նկատի ունի, մոռանում է և փորձում է մոռացության մատնենք, որ Ռուսաստանի թեթև ձեռքով 1921թ․ կնքվեց Ռուս թուրքական Մոսկովյան պայմանագրերը և Ռուսաստանը մեր անծայրածիր Արևմտյան Հայաստանը նվիրեց Թուրքիային․ իսկ ստալինյան բռնակցման հետևանքով Արցախն ու Նախիջևանը Ադրբեջանին, իսկ Ջավախքն էլ Վրաստանին․․․Պուտինը նախ թող մեր տարածքային վեճերը հարթի, հետո սահմանագծման ու սահմանազատման գործընթացը պարտադրի․․․ այս քարտեզագրման գործընթացը պարզ է, որ ձեռնտու է հենց թուրքիային, որ Ճանաչի ՄԱԿ-ով հաստատվող այսօրվա Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ու այլևս պարտք ու պահանջ չի ունենա Հայաստանի հետ․․․նախ ասեմ, որ դրա հետ պետք է համաձայնեցվի մեր 3 հարևանների՝ վրաստանի, Ադրբեջանի, Իրանի հետ, բայց արդյո՞ք Վրաստանը կճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը սահմանագծումից հետո, թեկուզ ինչ քարտեզ էլ Պուտինը ասպարեզ հանի․ իհարկե՝ ոչ, քանզի Վրաստանի հետ էլ տարածքային վեճեր ունենք․
հետո էլ այդ սահմանագծումով հրաժարվում ենք Ջավախքից, իսկ ամենակարևորը, որ Արցախն օտարվում է Հայաստանից և առանձին միավոր է դառնում․ ինչին ձգտում են Ղարաբաղյան կլանի պարագլուխները, եթե չեք մոռացել Վիտալի Բալասանյանի հայտնի հայտարարությունը․ «Ով Արցախը Հայաստանի մարզ է համարում, թող չհատի Արցախի սահմանը» ․․․ այդ դեպքում մենք չենք կարող հանդես գալ որպես Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը, ինչպես եղել ենք ու կանք 1990-ի անկախությունից առ այսօր․․․ այդպես Արցախը մեխանիկորեն դառնում է առանձին միավոր․ ռուսաստանի կազմի մեջ, թե՞ Ադրբեջանի․ դեռ չգիտենք Պուտինի ու Քոչի մտքին ի՞նչ կա․․․ հետո մի հռետորական հարց Պուտինին․ արդյո՞ք Ռուսաստանի այսօրվա սահմանները ենթարկվե՞լ են դեմարկացիայի և դելիմիտացիայի, չէ՞ որ Ռուսաստանն էլ տարածքային վեճեր ունի իր հարևանների հետ, Նույնն էլ Թուրքիան ու Ադրբեջանը, , , Պուտինին հիշեցնեմ, որ մենք վաղուց ենք անկախացել ռուսաստանից և ինքը չէ մեր երկրի ղեկավարը, որ մեզ ցուցումներ տա․․․
ԱՅՍՔԱՆՆ Ի ՄԻՋԱՅԼՈՑ
Հիմա բուն ասելիքս․
Դեռ 2008-ի Սերժի նախագահման առաջին տարին ռուսաստանը իբրև հաշտարար, Հայ-թուրքական բարեկամության կամուրջ հաստատելու քողի տակ օգտագործեց Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային խաղը և հորդորեց, որ Սերժը Աբդուլա Գյուլին հրավիրի Հայաստան ֆուտբոլ դիտելու, որը մեծ հնչեղություն ունեցավ և այդ ֆուտբոլային դիվանագիտությունը վերածվեց սիրախաղի, և 2009-ի ապրիլի 22-ի կեսգիշերին Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Նալբանդյանի - Ալի Բաբաջանի կողմից Շվեյցարիայում կնքվեց «Ճանապարհային քարտեզ» ը, իսկ նույն՝ 2009-ի հոկտեմբերի 10-ին դարձյալ Շվեյցարիայում տեղի ունեցավ գերտերությունների արտգործնախարարների մասնակցությամբ «Հայ թուրքական բարեկամության կամուրջի» արձանագրությունների արարողությունը, ավելի ճիշտ բեմադրությունը, որին ներկա էին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Կուշները, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Շվեյցարիայի արտգործնախարար Միշելին, Քալմի-Ռեյը, Սլովենիայի արտգործնախարար Սամուել Ժբոգարը, Եվրամիության խորհրդի գլխավորքարտուղար Խավիեր Սոլանան․․․ նրանք
«Հայ-թուրքական բարեկամության կամուրջի» քողի տակ թաքնված բոլորն էլ իրենց ծառայությունն էին մատուցում Թուրքիային, որ կոծկվեր Հայոց ցեղասպանությունը և Թուրքիան ազատվեր Հայոց պահանջատիրությունից․․․ և նրանց հաջողվեց կորզել այդ չարաբաստիկ արձանագրությունները, կնքելով «Հայ թուրքական» պրոտոկոլները, որտեղ ամրագրված էին․ «Հայաստանը ճանաչում է այսօրվա թուրքիայի տարածքային ամբողջականությունը, իսկ Թուրքիան էլ Հայաստանի» այսինքն՝ մենք պահանջատեր չենք և իզուր ենք 100 տարի պայքարել մեր պատմական Արևմտյան Հայաստանի համար․ այս պրոտոկոլներով զրկվելու էինք հող պահանջելու իրավունքից․ փաստորեն ոչ ցեղասպանություն էր եղել, ոչ էլ Թուրքիան մեզ հող էր պարտք․․․Դե քանի որ թուրքերն անգերազանցելի դիվանագետներ են, Գյույլը թուրք լրագրողներին հարցազրույց տալով ասում էր «Այս այցով դրական նկարագիր ստեղծեցինք, դրական վարկանիշ ձեռք բերեցինք աշխարհում: Իմ այս այցը դրվատանքի է արժանանալու և դիտվելու է իբրև հանդգնության և հանդուրժողականության դրսևորում: Թուրքիայի համար անարդար է բացասական վարկանիշ ունենալը, իսկ ես մեծ կարևորություն եմ տալիս Թուրքիայի վարկանիշին» Գյուլի այցը Երևան և այդ պրոտոկոլների փաստը գերտերությունների առաջին դեմքերին դրեց մոլորության մեջ, թե հայն ու թուրքը հաշտվել են և դա էր պատճառը, որ գերտերությունների առաջին դեմքերը՝ հատկապես ԱՄՆ-նը խուսափում էին ապրիլքսանչորսյան իրենց ցավակցական ուղերձներում արտաբերել ԳԵՆՈՑԻԴ տերմինը․ այդ ազգադավ արձանագրությունները 10-ը տարի սառեցված վիճակում մնացին Շվեյցարիայում, չվավերացվեցին, բայց որ ոչ լեգիտիմ Սերժի նախագահի աթոռը ամուր պահեցին, դա հաստատ է․․․ Ուղիղ 10-ը տարի պայքարել եմ Սերժի դեմ այդ արձանագրությունների համար, փառք աստծո իր նախագահման ավարտին Շվեյցարիայից հետ կանչվեց․․․
ՀԻՄԱ ՀԻՄՆԱՎՈՐԵՄ ԲՈՒՆ ԱՍԵԼԻՔՍ ԿԱՊՎԱԾ ԴԵՄԱՐԿԱՑԻԱՅԻ և ԴԵԼԻՄԻՏԱՑԻԱՅԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ․
Աղվես Պուտինը հենց այնպես չէ, որ 2 ոտքը մի կոշիկի մեջ մտցրած սահմանագծում է պահանջում, որից հետո Հայաստանը ոչ մի պարտք ու պահանջ չի ունենա թուրքիայից, ինչպես 2009-ի «հայ թուրքական արձանագրությունները» սա նույնպես ծուղակ է, ու մեծ ծառայություն, որ որոշել է իրականացնել թուրքամետ Պուտինն Էրդողանին, ինչպես 1921-ի Մոսկովյան պայմանագրերն է պինդ-պինդ պահում, որ Թուրքիայի պոչն իր ոտքի տակ լինի․․․ինչքան գիտենք ոչ մի բան հենց այնպես չի լինում․ գուցե ընթերցողիս համար նոր բացահայտում արած լինեմ, որ 44 օրյա Արցախյան պատերազմը սարքված էր Պուտինի կողմից, որ Քոչն ու Սերժն իրենց ծախած Արցախի ազատագրված տարածքների պարտքերը փակվեին, ու անպայման պարտվեինք, որն էլ կօգներ, որ Քոչը ժողովրդին ոտքի կհաներ և հեղաշրջում կիրականացներ, բայց այդ ծրագիրը չգործեց․ պարտվելուց հետ բացի փողով ծախվածներից ժողովուրդի գիտակից մասսան դուրս չեկավ Նիկոլի դեմ, այնուհետև սադրանքների մարտավարությունը փոխվեց․ մարտ ամսից աննկար ադրբեջանական զինվորներով լցվեց սուվերեն Հայաստանի՝ Սև Լճի տարածքը, և ոչ միայն․ մենք պատասխան չտվեցինք, մտածեցինք մեր ռազմավարական գործընկերը՝ Պուտինն ու ՀԱՊԿ-ը մեր թիկունքին են, կմիջամտեն, դուրս կշպրտեն, բայց ավա՜ղ․․․ Պուտինը, երբ տեսավ ժողովուրդը դարձյալ ոտքի չի կանգնում Նիկոլի դեմ, առաջ քաշեց Մեղրից միջանցք բացելու հարցը, որին հետևեց ուլտիմատումը՝ դեմարկացիայի և դելիմիտացիայի պահանջը և այս ամենն անում է Պուտինը թաքնվելով Ալիևի թիկունքում, իբրև Ալիևի պահանջն է․․․, բայց դա ոչ թե ադրբեջանական պահանջ է, այլ՝ հենց ռուսական, այդ սադրանքն էլ ինչպես 44 օրյա սարքած պատերազմը, շարունակությունն էր ժողովրդին Նիկոլի դեմ հանելու, անգամ պատանդ պահված գերիներն ազատ չեն արձակվում այդ նպատակով․․․Պուտինը, որ ժամանակին մեզ 1 միլիոնի դիմաց կողոպտել էր, հանկարծ 1 միլիարդի ներդրումի խոստում տվեց, որ Փաշինյանի վստահությունը շահի ու երբ տեսավ իր սարքած շիլաշփոթից այլևս գլուխ չի հանում, տեսավ Փաշինյանը չի գայթակղվում, Ժողովուրդն էլ անդրդվելի է, խաղի մեջ մտցրեց Էրդողանին․․․ իբրև հաշտարար և հորինեց, թե ներկայանում են իբրև տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատողներ․ որ Կովկասը դառնա խաղաղության պլատֆորմ․ մտածում եմ․տեսնես իրենք իրենց ասածին հավատու՞մ են․ որ մեր վարչապետին են ձգտում համոզել․ այստեղ են ասել․ եփած հավի ծիծաղն է գալիս․․․և այս սադրանքների հանրագումարը եղավ այն, որ Հայաստանը անպայման պետք է անցկացնի դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը, որից հետո ՄԱԿ-ի մակարդակով պետք է ամրագրվեն Հայաստանի սահմանները և մենք, մեր հարևանների հետ պարտք ու պահանջ չենք ունենալու․․․բա որ ասում եմ ծուղակ է, չեք հավատում․․․ինչպես 2009-ի հոկտեմբերի 10-ին Շվեյցարիայում կնքված ազգադավ պրոտոկոլները, այնպես էլ այս սահմանագծումը թուրքիային արջի ծառայություն է մատուցում աղվես Պուտինը, որ աշխարհը ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը և այդժամ Թուրքիան նույնպես կճանաչի և այսուհետ ոչ մի պահանջ չենք կարող ունենալ Թուրքիայից, որը Թուրքիայի ճակատից կմաքրի ցեղասպանի՝ դահիճի խարանը և մոռացության կտրվի ծովից ծով մեր պատմական հայրենիքի պահանջը․․․
Ինչու է Պուտինին թվում, որ իր խորամանկ քայլերից միայն ինքն է գլուխ հանում և բերելու է մեզ կանգնեցնի փաստի առաջ․ այ էպեսի բաներ Փաշինյան ջան, որ ասում եմ Պուտինի ժպիտին, ողջագուրումներին, կեղծավորությանը մի՛ հավատացեք, նա գիտի ի՞նչ է անում․ արծաթե սկուտեղի վրա մեր արևմտյան Հայաստանը նվիրելու է Թուրքիային, իսկ Էրդողանն էլ Պուտինից պարտք ու պահանջ չի ունենա Ղրիմի, Դոմբասի, Բաթումիի պահով․․․ փաստորեն փոխանակում են կատարում․ բա որ ասում եմ ծուղակ է ոմանք չեն հավատում, այսքանից հետո Պուտինին մեր ռազմավարական գործընկե՞րն ենք համարում․․․ եթե շատ է ուզում տարածաշրջանը զարգանա, հզորանա տնտեսապես ու կոմունիկացիաները բացվեն, էլ ինչու՞ են մեջտեղ բերում Մեղրիից միջանցք բացելու հարցը, կամ այդ դեպքում ի՞նչ պարտադիր է դեմարկացիայի և դելիմիտացիայի անցկացումը․․․
Այսպես դավադրաբար, փորձում են ՄԱԿ-ում օրինականացնացնել Հայաստանի սահմանները, որ
Թուրքիան օրենքի ուժով ճանաչի մեր այսօրվա սահմանները և մեզ ասի․ ձեզ պարտք ու պահանջ չունենք․․․ 1990-ից Հայաստանն անկախացած է ու ինչքան հիշում եմ Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է եղել ոչ բարով, այդ ինչպե՞ս է, որ այս 44 օրյա պատերազմից անմիջապես հետո ռուսաստանը կարևորեց մեր սահմանների դեմարկացիա և դելիմիտացիա խնդիրները․․․ Կարծեմ 1990-ից անկախ պետություն ենք, բայց հիմա այնպիսի տպավորություն է, որ ոչ էլ անկախացել ենք, այլ մնացել ենք սովետի կազմում․․․ Պուտինը մեզ հետ անում է այն, ինչ խելքը փչում է, ինչն իրեն հարմար է ծրագրերը կյանքի կոչելու համար․Նախ պատերազմ սարքեց, որ Քոչն ու Սերժն, Ալիևին ծախած ազատագրված տարածքների պարտքերը փակվեն, օգնեց որ պարտվենք, 44 օր մի կողմ քաշվեց, բայց երբ հերթը Շուշիին հասավ, հանկարծ միջամտեց, մոռանալով, որ մինչ այդ չէր միջամտում, պատճառաբանելով, որ Արցախի հետ չունի ռազմավարական գործընկերության պայմանագիր․․․
Պուտինը գիտի թե հայ ժողովուրդը խոտ է ուտում և չի կռահում, որ այս բոլոր սադրանքները, ուլտիմատումները, որ սարքում է մեր գլխին, և Ալիևի վրա է գցում, չգիտե՞նք քամին որտեղից է փչում․․․մեզ հարիֆի տե՞ղ է դրել ու դեռ չգիտի, որ իր այսքան խարդավանքները, սադրանքները, որ միտված է Հայաստանը գաղութացնելուն, բացահայտված է, ու մեր վարչապետը թույլ չի տա, ինչքան էլ Քոչի հետ ձգտեն զիգզագ ճանապարհներով Նիկոլին տապալեն, որ հասնեն իրենց երազանքին, երկուսի մուրազն էլ փորում է մնալու․․․Պուտինը իր սարքած այս շիլաշփոթից խայտառակված ու դատարկաձեռն է դուրս գալու․․․այն, որ իրեն ներկայացնում է որպես հաշտարար և մեր վարչապետին համոզում է, որ սահմանագծումը, կոմունիկացիոնների բացումը հնարավորություն կտա խթանելու տարածաշրջանում տնտեսական հզորացմանն ու խաղաղության հաստատմանը, թեև ինքն էլ լավ գիտի, որ Արցախի 75 տոկոս հողերը կորցնելուց հետո հայ մարդը չի խաղաղվելու և վաղ թե ուշ այդ հողերը հետ ենք վերցնելու․ լինի դիվանագիտորեն՝ Մինսկի խմբի միջամտությամբ, կամ էլ թե պատերազմելով, , , այնպես որ, Պուտինի տարածաշրջանում խաղաղություն հաստատելու իր հորինած բլեֆներով կարող է միջազգային կառույցներին խափել, բայց մայիսից ազերի զինվորը սուվերեն Հայաստանի տարածք՝ Սև Լճում հաստատվելուց հետո, երբ Պուտինն ու ՀԱԲԿ-ը մատը-մատին չտվեցին, այդ պահից սկսված Ռուսաստանն ու ՀԱԲԿ-ն իրենց բացահայտեցին, որ Աստված ոչ անի ուժեղ պատերազմի դեպքում երկուսն էլ Հայաստանին տեր չեն կանգնելու․ այստեղ են ասել․ «անունը կա, ամանումը չկա»
Բա նման պաշտպանները մեր ինչի՞ն են պետք․ փաստորեն Գյումրում տեղակայված ռուսական 102-րդ բազան ձևական բնույթ է կրում, ինչպես 2 իսկանդերները, և սուերը որ 44 օրյա պատերազմին չկրակեցին․․․ շատ չծավալվեմ ․․․ չ

***
Ի՞նչ սահմանագծման մասին խոսք կարող է լինել, երբ դեռ անգամ Վրաստանի հետ սահմանային խնդիրներ ունենք, ունենք խնդիր մեկ դար առաջ անօրինական կերպով Արևմտյան Հայաստանի մեր պատմական տարածքների բռնազավթման, որ ռուսաստանի անմիջական օգնությամբ Թուրքիան առ այսօր տեր է կանգնել մեր հողերին․․․եթե ոչ ծովից ծով Հայաստանին, գոնե մենք պետք է պետական մակարդակով՝ միջազգային Հաագայի դատարանով տեր կանգնենք 1922 թվականին գծված, 18 պետությունների մասնակցությամբ ստորագրված ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Թովմաս Վիլսոնի «Իրավարար վճռին», որը կնքված է ԱՄՆ-ի մեծ կնիքով, և չունի վաղեմության ժամկետ և այսօր էլ ուժի մեջ է այնքան, ինչպես ստորագրման պահին, , , «Իրավարար վճռի» վերնագիրն է.
«Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի որոշումը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանի, Հայաստանի դեպի ծով ելքի եւ հայկական սահմանին հարակից թուրքական տարածքի ապառազմականացման վերաբերյալ»
Կան բոլոր հիմքերն ու ճանապարհները, որ լինենք հետևողական, օգտագործենք ամբողջ գիտական ներուժը, քննարկենք ինչպես "Սեվրի դաշնագրի" դրույթները, այնպես էլ 1920թ. նոյեմբերի 22-ին 18 պետությունների կողմից հաստատված, Ամերիկայի միացյալ Նահանգների 28-րդ նախագահ Վուդրո Թոմաս Վիլսոնի կողմից ԱՄՆ մեծ կնիքով վավերացված "Իրավարար վճիռը" կյանքի կոչելու, վերահաստատելու Հայաստանին հատկացված տարածքների վրա իր տիտղոսն ու իրավունքները: Հայաստանը լինելով Մ.Ա.Կ.-ի լիիրավ անդամ, օգտվելով իրեն վերապահված իրավունքներից, Մ.Ա.Կ.-ի միջազգային դատարանի միջոցով (Միջազգային դատարանի կանոնադրության 36-րդ հոդվածի 2 կետի ա/ և բ/ ենթակետերի հիման վրա) հավաստել Վիլսոնի իրավարար վճռի վավերականությունը և դրանով իսկ վերահաստատել տիտղոսը Հայաստանին հատկացված Վանի, Բիթլիսի, Էրզրումի և Տրապիզոնի նահանգների վրա` ընդհանուր առմամբ 103, 599 քառ. կմ տարածքի վրա:
***
ՊԱՐՈՆ ՊՈՒՏԻՆ, ԵՐԲ ԼԻՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՆՅՈՒՐՆԲԵՐԳԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ, ԴՐԱՆԻՑ ՀԵՏՈ ՄԵՐ ԵՐԿՐԻ ԱՌԱՋՆՈՐԴԸ ՏԱՆՏԻՐՈՋ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԿՇՏԱՊԻ ԴԵՄԱՐԿԱՑԻԱՅԻ և ԴԵԼԻՄԻՏԱՑԻԱ ՄԻՋՈՑՈՎ ՄԱԿ-Ի ՄԱՆԴԱՏԻ ՆԵՐՔՈ ՀԱՍՏԱՏԵԼ ՄԵՐ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԱՌԱՅԺՄ ԴՈՒՔ ՇՏԱՊԵՔ ՉԵՂԱՐԿԵԼ 1921-Ի ՄԱՐՏԻՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ, ՔԱՆԶԻ ԴՐԱՆՔ ԱՆՎԱՎԵՐ ԵՆ, ՈՐՈՎՀԵՏև ԱՅԴ ԺԱՄԱՆԱԿ և ՌՈՒՍԱՍՏԱՆԸ, և ԹՈՒՐՔԻԱՆ ՄԻՋԱԶԳԱՅՆՈՐԵՆ ՉՃԱՆԱՉՎԱԾ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԷԻՆ, , ,
ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ
Գրող -հրապարակախոս



Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Sona Arshuneci Arshuneci
наверх