MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +28 °C Yarın:+29 °C
Ամեն բան լավ է լինելու– Մոնիկա Նազարյան
12:49, 21.03.2022
3575 | 0

Օրեր առաջ, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ սիրված, շնորհաշատ ժողովրդական երգչուհի Մոնիկա Նազարյանի առաջին և մեծ մենահամերգը։ Անվերջանալի ծափեր, հիացական գրառումներ, շնորհավորանքներ և այս ամենը երկրպագուների կողմից։ Հաշվի առնելով երգչուհու ծանրաբեռնված զբաղվածությունը, այնուամենայնիվ նա կիսվեց մեզ հետ տպավորություններով։

-Աննկարագրելի զգացողություններ էր մոտս, երբ գիտակցում էի, թե որքան սիրված եմ և՛ ես, և՛ երգարվեստս։ Համերգի կայանալուն դեռ շատ օրեր կային, բայց բոլոր տոմսերը սպառվել էին, նույնիսկ համերգասրահի մոտ հավաքված այն լսարանը, որը չէր հասցրել ձեռք բերել տոմս, փորձում էր գնել այն ահնատներից, ովքեր վաղուց ձեռք էին բերել տոմսերը։ Զգացողություններս հիանալի էին, -նշում է Մոնիկան և հավելում, - Ինձ հետ աշխատում էր մի թիմ, ովքեր ոլորտի պրոֆեսիոնալներն էին։ Անխոչընդոտ համերգային ծրագիր ենք ունեցել և այն անցել է ակնթարթի պես։ Այնքան ջերմ էին ընդունում և այնքան սեր փոխանցեցին ինձ, իսկ ես՝ նրանց։ Աստված հաջող անի ամեն բան կարգավորվի, վերջանան պատերազմներն ու մյուս խնդիրները, համերգային ծրագրեր կլինեն տարբեր մարզերում և աշխարհի տարբեր երկրներում։ Կարևորը միմյանց հանդեպ լցված լինենք սիրով, ջերմությամբ, լինենք ուրախ և առողջ, որովհետև ամեն բան լավ է լինելու։
Մոնիկան նաև զրույց ունեցավ Արխա բլոգ լրատվականի ղեկավար՝ Արամ Խաչատրյանի հետ, իսկ զրույցը ներկայացնում ենք ստորև։

https://my-arxa-blog.blogspot.com/2022/03/blog-post.html

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Աննե Մարի
11:20, 11.05.2022
1692 | 0
13:57, 24.05.2019
7771 | 0
yukarı