MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +15 °C ... +28 °C Yarın:+29 °C
Քննարկում՝ նվիրված Արցախում կապի ոլորտի հիմնախնդրին
16:07, 23.07.2022
1274 | 0

Հուլիսի 22-ին Ստեփանակերտում կայացել է «ԳԵՆ» նախաձեռնությունների կենտրոնի կողմից կազմակերպված հանրային քննարկում՝ նվիրված Արցախում կապի ոլորտի հետ կապված խնդրին, որին հրավիրվել եւ մասնակցել են Արցախի հասարակական կյանքում քաղաքացիական ակտիվություն դրսեւորող անձինք, հասարակական կազմակերպություններ, կապի գծով փորձագետներ։

Խնդրին համապարփակ անդրադառնալու նպատակով ձեւավորել է հարթակ, որտեղ լսվել են տվյալ խնդրի շուրջ մասնակից բոլոր կողմերի տեսակետները, եւ հանդիպմանը ներկա են եղել «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ, ԱՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության, ԱՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները։

Քննարկման օրակարգը բավականին ընդգրկուն էր՝ տրվել է կապի ոլորտի իրավիճակի ներկայիս գնահատականն Արցախում, գույքագրվել են խնդիրները. դժգոհությունները բաժանորդների շրջանում, «Վիվա-ՄՏՍ» -ի հապշտապ հեռացումը արցախյան շուկայից, «Ղարաբաղ Տելեկոմի» -ի կրկին մենաշնորհային դիրքը։ Անդրադարձ է կատարվել իրականացվող տեխնիկա-անվտանգային միջոցառումներին, ինչպես նաեւ քննարկվել են կապի ծառայությունների որակի եւ տեսականու ընդլայնման հնարավորությունները՝ 4G ցանցի ծածկույթի քարտեզը, համայնքների ինտերնետով ապահովվածության հարցը եւ այլն։

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
«ԳԵՆ» նախաձեռնությունների կենտրոն ՀԿ
yukarı