MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +28 °C Yarın:+29 °C
«ԳԵՆ» նախաձեռնությունների կենտրոնն առաջարկում է մասնակի փոխհատուցել Արցախում բնակվող քաղաքացիների բոլոր քաղաքացիների գազի եւ էլեկտրաէներգիայի գծով առաջացած պարտքը
12:21, 09.02.2023
619 | 0
Տեղեկացնում ենք, որ «ԳԵՆ» նախաձեռնությունների կենտրոնը Արցախի Հանրապետության քաղաքացիներից ստանում է բազմաթիվ բողոքներ ու օբյեկտիվ դժգոհություններ՝ պայմանավորված 2022թ. դեկտեմբերի 12-ից առայսօր Արցախի շրջափակման հետեւանքով խախտված ԱՀ Սահմանադրությամբ եւ միջազգային գրեթե բոլոր նորմերով սահմանված մարդու հիմնարար՝ կյանքի եւ արժանապատվության, ազատ տեղաշարժի, կրթության, բուժօգնություն ստանալու եւ այլ ազատություններով, իրավունքներով։ Հիմք ընդունելով, որ վերոնշյալ իրավունքներիիրացման երաշխավորը Արցախի Հանրապետությունն է, որը ստեղծված ֆորս-մաժորային իրավիճակում պարտավոր է նեցուկ լինել ԱՀ քաղաքացուն, եւ քաղաքացիները պետք է զգան պետության հոգածությունը, առաջարկում ենք գոնե մասնակի փոխհատուցել ԱՀ-ում բնակվող բոլոր քաղաքացիների գազի եւ էլեկտրաէներգիայի գծով առաջացած պարտքը՝ սկսած նշված ժամանակահատվածից։ Հարկ է նաեւ ընդգծել, որ վերոնշյալ ծառայությունները մատուցվում են անընդհատ խափանումներով, ծառայությունների որակի ոչ լիարժեք մակարդակով։
Խնդրում ենք Արցախի Հանրապետության Ազգային ժողով Artsakh Republic National Assembly եւ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան / Artsakh Ombudsman միջնորդությունը՝ ունեցած գործիքակազմով տվյալ խնդիրը բարձրաձայնելու եւ ի նպաստ ԱՀ քաղաքացիներին լուծում տալու հարցում։

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
«ԳԵՆ» նախաձեռնությունների կենտրոն ՀԿ
yukarı