MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.05, EUR 411.29, RUB 6.53, GBP 478.17
+14 °C, +7 °C ... +14 °C Yarın:+11 °C
Եվրոպայի հայերի համագումարը կոչ է անում
13:08, 02.10.2022
428 | 0

Եվրոպայի հայերի համագումարը կոչ է անում

Tuesday, 13 September 2022

Եվրոպայի հայերի համագումարը կոչ է անում
Միասնական ջանքերով հարկավոր է չեզոքացնել ադրբեջանական նենգ գործողությունները բոլոր ասպարեզներում:
Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի սիրելի հայրենակիցներ,
Նենգ թշնամին կրկին անգամ օգտվելով աշխարհաքաղաքական բարդ եւ անկայուն իրավիճակից, օգտվելով հայկական քաղաքական անմիաբան մթնոլորտից, հայկական սուվերեն ինքնիշխանության սահմանների ուղղությամբ լայնածավալ հարձակման է անցել:
Թշնամին ռմբագոծում է ոչ միայն ռազմական, այլ քաղաքացիական ենթակառուցվածքներն ու բնակավայրերը:
Մեր քաջարի զինվորներն ու սպաները հետ են մղում թշնամու տմարդի գրոհները եւ անձնազոհ պաշտպանում են մեր հայրենիքի ամեն մի թիզ հողն ու սահմանները:
Եվրոպայի հայերի համագումարը աշխարհով սփռված մեր հայրենակիցներին կոչ է անում մեկ բռունցք դառնալ եւ միասնական ուժերով զորավիգ կանգնել պետականությանը եւ մեր քաջարի բանակին, որպեսզի որքան շուտ չեզոքացնենք թշնամու հերթական լայնածավալ հարձակումները:
Սիրելի հայրենակիցներ, խաղաղության թե' պատերազմական դրության պահին արտաքին թշնամու դեմ պետք է որ լինենք միասնական, եւ անկախ քաղաքական նկրտումներից հարկավոր է անվերապահ համախմբվել պետության ու բանակի շուրջ՝ դիմակայելու թշնամական ամեն մի ոտնձգություն ու դավադրություն:
Բոլորի համար պարզ է, որ առաջին հերթին մենք ենք, որ պիտի պաշտպանենք մեր հայրենիքի յուրաքանչյուր թիզ հողը եւ մեր ինքնիշխանությունը: Մեր ժողովրդի միասնականությունն է այն միակ երաշխիքը, որ մեզ կառաջնորդի դեպի հաջողություններ եւ հաղթանակ, այդ պարագային է, որ մեր բարեկամ եւ դաշնակից պետությունները կկանգնեն մեր կողքին եւ կհարգեն մեր ինքնիշխանությունը, մեր ազատ ու անկախ ապրելու իրավունքը:
Սխալ է կարծել, որ մեր ժողովուրդը միաբան չէ... ո'չ ժողովուրդը եւ հասարակությունը միշտ էլ եղել է միաբան ու հասկացել է միաբանության արժեքը, սակայն ցավոք քաղաքական գործիչները եւ կուսակցություններն են, որ անտեսելով պետականության գերագույն շահը, եղել են անմիաբանության ու թշնամանքների աղբյուր:
Հայ քաղաքական հասարակական բոլոր կուսակցություններին եւ ուժերին, մեր մտավորականությանը կոչ ենք անում դասեր քաղել անցյալից եւ հատկապես 44 օրյա պատերազմի ընթացքում տեղի ունեցած թերություններից եւ մի կողմ թողնել ներքին անհամաձայնությունները, թշնամանքը, անձնական ու խմբակային շահերը եւ զորավիգ կանգնեն բանակին, պետությանը եւ լծվեն ժողովրդի համախմբման ու կազմակերպման գործին: Հարկավոր է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր ջանքերը կասեցնելու թշնամու նենգ գործողությունները բոլոր ասպարեզներում:
Այս անգամ թշնամին չի կարող եւ չպիտի կարողանա հասնել իր նենգ նպատակներին:
Կոչ ենք անում սփյուռքի մեր հայրենակիցներին, կազմակերպություններին, բոլոր կառույցներին եւ համայնքային ազդեցիկ անհատներին լծվելու հայրենիքի պաշտպանության սրբազան գործին եւ միջազգային ատյաններում իրենց միասնական ազդու ձայնը բարձրացնեն եւ զորավիգ կանգնեն պետականությանը եւ հայկական դիվանագիտական հաստատություններին:
Միասնական ջանքերով կարող ենք հաղթահարել ամեն մի թշնամանք եւ արհավիրք:
Վստահ հաղթանակը մերն է լինելու:
Փառք մեր հայրենիքին,
Փառք մեր ժողովրդին եւ մեր սահմանները անառիկ պահող հայ զինվորին ու բանակին:
Եվրոպայի հայերի համագումար
13 սեպտեմբեր 2022
Garo Hakopian


Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
| |
Նիդերլանդական Օրագիր
yukarı