MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +29 °C Yarın:+28 °C
Բարեգործական ճաշկերույթ ՀՕՄ-ի Կռունկ մասնաճյուղում
14:36, 16.04.2024
287 | 0

Հայաստանում արդեն վաղուց է գործում բարեգործության ինստիտուտը, ՀՕՄ ի կանայք պարբերաբար կազմակերպում են նման նախաճաշեր' երաժշտական ծրագրերով, որի ընթացքում դրամահավաքներ, նվիրատվություններ են կատարվում, բոլորը ակտիվ մասնակցում են, նաև' հյուրերը։ Մարդը, հատկապես կինը, չի կարող գթասիրտ ու կարեկցող չլինել դիմացինի նկատմամբ։ Սակայն այս ամենը, ինչպես յուրահատուկ է աստվածահաճո բարեգործությանը, երբեք չի գովազդվում, երբեք չի հայտարարվում, թե կարիքավորներից ովքեր են ստանալու նվերները։ Իսկական բարեգործությունը հույզեր ու գործողություններ են մարդ արարածի նկատմամբ։ Դարեր ի վեր հայ կինը միշտ եղել է հոգատար և վեհ իր գործողություններում։ Իսկական հայուհին օտարի զավակին երբեք չի զանազանել իր զավակից։ Միշտ կերազենք, որ հայոց գործերը այնքան լավ գնան, որ բարեգործության իմաստն ու ուղղությունը փոխվի։ Թող Հայոց աշխարհը այնքան հարստանա, որ բարեգործությունը արվեստի ու գեղեցիկի միջոցով տարածվի։ Հայ կանայք հզոր են իրենց արարելու կամքով ու նվիրաբերող էությամբ։ Ճաշկերույթի ուղեկցվեց երգ երաժշտությամբ և ուրախ խաղերով։

Նաիրա Գասպարյան, Երևանից Նիդ.օրագրի համար

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Նիդերլանդական Օրագիր
14:58, 02.04.2024
340 | 0
yukarı