MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +11 °C ... +20 °C Yarın:+21 °C
«Խենթ Կին»
23:47, 16.08.2023
686 | 0


«Խենթ աղջի՞կ»

Գիտե՜մ, լսել եմ, որ կա,

Խենթ ու խելառ սի՞րտ – ինչքա՜ն որ ասես,


Էլ խե՜նթ հոգիներ,

Էլ խե՜նթ խոստումներ,

Խե՜նթ բառեր ասված,

Ու խե՜նթ ձեռքերով սարքված անուրջներ-

Ինչքա՜ն ասես կան:


Իսկ ա՜յ, որ ասեն «Խե՜նթ կին»

Խոստովանեմ - լսում եմ

Առաջին անգամ:


Խե՜նթ կին,

Որ ամբողջ գիշեր

Նստած է մնում պատուհանիդ տակ,

Ի՜նչ է թե լույսդ (հաստատ պատահմամբ)

Քնելուց առաջ մոռացե՜լ

Ու թողել ես վա՜ռ…


Ու մտածում է.

«Աստվա՜ծ պահապան…»,

«Տեսնես թե ի՞նչ է կատարվում ներսում…»

«Տեսնես ինչո՞ւ է լույսը թողել վառ»,

«Տեսնես ճնշո՞ւմն է»,

«Տեսնես սի՞րտն է վատ»,

«Տեսնես թե այսօր կերե՞լ է մի բան…»


… Ու տրոփո՜ւմ է

Խենթ կնոջ խե՛նթ սիրտը,

… Ու տրոփո՛ւմ է հենց քո սրտի մեջ՝

Ասես թե լացկա՜ն ու գորշ երկինքը

Իր արցունքներն է թափում քո գիրկը…


Թրջված աչքերի գինը «Խենթ Կի՛նն» է.

Մա՜յր է հոգատար,

Եվ սրբազան քո՜ւյր,

Ու նրա ամեն շարժումից մի նո՜ւրբ

Քո մեջ արյո՜ւնը

Դառնում է Գարո՜ւն …


Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Ստեփան Ումառ-Հարությունյան
22:03, 25.03.2024
391 | 0
14:27, 06.03.2024
369 | 0
00:16, 29.01.2024
525 | 0
22:42, 16.01.2024
448 | 0
21:28, 15.01.2024
472 | 0
13:30, 09.01.2024
571 | 0
13:16, 30.12.2023
593 | 0
12:50, 21.12.2023
534 | 0
21:14, 19.11.2023
506 | 0
23:34, 23.10.2023
558 | 0
10:18, 11.10.2023
556 | 0
yukarı